Saturday, 13 06 2026
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի
09:20
Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին

Ես չեմ կարող լուծել քրդական հարցը. Օջալան

Թուրքական Radikal թերթի հաղորդմամբ՝ Թուրքիայում ահաբեկչական հռչակված և արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հիմնադիր, 1999 թվականից Մարմարա ծովի Իմրալը կղզում ցմահ ազատազրկում կրող քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանն իր փաստաբանների միջոցով հերթական հայտարարությունն է տարածել.

«Օրեր առաջ Դիարբեքիրի Սիլվան շրջանում PKK-ի կողմից 13 թուրք զինծառայողի սպանությունից հետո (վիրավորվել էր նաև 7 թուրք զինծառայող) ինձ մոտ եկան իշխանության ներկայացուցիչները և ասացին՝ միայն Դուք եք ի վիճակի զինաթափել PKK-ի զինյալներին, միայն Դուք կարող եք լուծել այդ հարցը։

Սակայն ես նրանց պատասխանեցի, որ իմ ձեռքում չկա կախարդական փայտիկ կամ Ալադինի կախարդական լամպը, և կապ չունի՝ ես այստեղ եմ, թե դրսում։ Անհրաժեշտ են գործնական միջոցներ։ Եթե իմ ձեռքում չկան այդ գործնական միջոցները, ապա ինչպե՞ս ես կարող եմ հարցը լուծել։

Մենք հավատում ենք, որ այս հարցը չի կարող լուծվել զենքի միջոցով։ Այս հարցը պետք է լուծվի ժողովրդավարական, սահմանադրական մեթոդներով։ Նորից կրկնում եմ՝ եթե իշխանությունները ցանկանում են, որ ես դերակատարություն ունենամ այս խնդրի լուծման մեջ, ապա անհրաժեշտ է դրա համար պայմաններ ապահովել։

Ես աջ ու ձախ էլ նետվեմ, ինչ էլ որ անեմ, ոչինչ չեմ կարող փոխել։ Անհրաժեշտ է ինձ հատկացնել խնդրի ժողովրդավարական լուծման միջոցներ։

Ես ցանկանում եմ, որ շարունակվի կառավարության ու քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) միջև բանակցային գործընթացը։ Անհրաժեշտ է համաձայնության հասնել։ Մեջլիս վերադառնալու համար պետք է հասնել փոխահամաձայնության։ Հաթիփ Դիջլեի հարցը լուծելու համար Դիարբեքիրում պետք է անցկացնել միջանկյալ ընտրություններ»։

Հիշեցնենք, որ 1978 թվականին Օջալանի հիմնադրած PKK-ի ընդլայնված զինված պայքարը Թուրքիայում սկսվել է 1984 թվականին, ինչի արդյունքում երկու կողմից զոհվել է 40-45,000 մարդ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում