«Եթե մարդը բազային կրթությունը ճիշտ չի ստացել, իրեն մագիստրատուրայի դիպլոմն էնքան է պետք, ինչքան, ասենք, ինձ` Չինաստանի ուղեգիրը»,- այսպիսի համեմատություն արեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Հիշեցնենք՝ քննարկվում էր ՍԴ դատավոր դառնալու համար անհրաժեշտ պահանջները: «Իմ քայլի» պատգամավոր Արթուր Դավթյանն առաջարկում էր, որ իրավաբանը, եթե ցանկանում է ՍԴ դատավոր դառնալ, ապա պետք է ունենա մագիստրոսի որակավորում կամ 15 տարվա աշխատանքային ստաժ: Այս առաջարկությունը տարակուսելի էր խմբակցության անդամներից շատերի համար: