ՀԱԿ մշակույթի հանձնաժողովի անդամ, հրապարակախոս Արա Նեդոլյանը, մեկնաբանելով իշխող կոալիցիայի կազմած աշխատանքային խմբի ու ՀԱԿ պատվիրակության անդամների նախօրեին ունեցած հանդիպումը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ շատ դրական է գնահատում այն։
«Իշխանափոխության ընթացքը դրանով սկսում է իրականանալ ու արդեն ստացել է կանոնավոր բնույթ։ Կարծում եմ, որ, այնուամենայնիվ, նման ձևով իշխանափոխությունը տեղի կունենա։ Դժվարություններով, բայց տեղի կունենա»,- ասաց Նեդոլյանը։
Վերջինս իշխանափոխության ժամկետներ չնշեց, միայն ասաց, որ գործընթացը կարող է երկարատև լինել։ Նրա խոսքով՝ դրա հիմնական իմաստն այն է, որ ձևափոխվում է իշխանության թևը, որն «ավելի մոտ է դառնում սահմանադրական նախանշված իշխանությանը»։
«Իշխանության ոչ ֆորմալ տարրերը կորցնում են իրենց ազդեցությունը»,- խոսքը եզափակեց բանախոսը։