Այս գիշեր, ժամը 1-ի սահմաններում հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի հերթական խախտումն է արձանագրվել:
Աղդամի շրջանի Ջավարխիրլի գյուղի տարածքից հակառակորդը ավտոմատային կրակ է բացել հայկական սահմանապահ դիրքերի ուղղությամբ: Երկու ժամ անց դարձյալ կրակոցներ են հնչել` այս անգամ արդեն ադրբեջանական Ալխանլի բնակավայրի մերձակայքից:
Գնդացրային կրակը շարունակվել է մոտ 10 րոպե: Հայկական ստորաբաժանումները դիմել են համարժեք գործողությունների: Տուժածներ չկան:










































