ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի նիստին հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ Ազգային ժողովն ընդունել է ներկրվող ցեմենտի պետական տուրք սահմանելու հարցը՝ 14 հազար դրամ մեկ տոննայի համար. «Պայմանավորվել էինք, որ այդ սահմանափակումը կգործի մեկ տարի ժամկետով: Ապրիլին դրա ժամկետը լրանում է, և հիմա կառավարությունն առաջարկում է ևս 3 ամսով նույն ռեժիմը պահպանել, մինչև հետո ավելի համապարփակ լուծում գտնելը»:
Ինչպես բացատրեց էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը. «Խնդիրն այն է, որ ներկայիս դրությամբ Իրանի Իսլամական Հանրապետությունից և մի շարք այլ երկրներից եկող ցեմենտի գները անբնական ցածր մակարդակի վրա են»:
Նրա խոսքով՝ դա պայմանավորված է նախ նրանով, որ ռիալը արժեզրկվել է, երկրորդ՝ որոշակի սանկցիաների հետևանքով փոխվել է Իրանի տնտեսական մոդելը, և երրորդ՝ իրանական տնտեսությունը անկում է ապրում:
Մանրամասն՝ տեսանյութում: