Wednesday, 01 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Չի կարող լինել այնպես, որ տնտեսությունը փողի կարիք ունենա, և դա չտանք. տարին տնտեսական աճով ենք փակելու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Պապոյանը

– Պարոն Պապոյան, կորոնավիրուսն ազդելու է Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցների տնտեսական կարողությունների վրա։ Մարտի 22-ին Ռուսաստանը սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է իրականացնելու, և իրավիճակը հստակ չի ներկայացվում։ Ի՞նչ պիտի անի Հայաստանը։

– Ես Ռուսաստանի մասին չխոսեմ, որովհետև տեղեկացված չեմ։ Ըստ էության պետք է ելնենք այն ամենից, ինչ ասվում է։ Ի՞նչ պիտի անենք մենք։ Ռուսաստանի տնտեսական ազդեցությունը Հայաստանի վրա ևս բացասաբար կազդի։ Սա առաջին հերթին պայմանավորված է այն հանգամանքով, որ Ռուսաստանի տնտեսության մեջ նավթի հատվածը մեծ նշանակություն ունի, և ռուսական նավթի ինքնարժեքը բավականին բարձր է՝ 22-23 դոլար։ Եվ, իհարկե, ցածր գնի պայմաններում շահույթը Ռուսաստանի տնտեսության համար ցածր է լինում, որն, իհարկե, լուրջ խնդիր է առաջացնում, ինչն էլ շղթայականորեն բերելու է Ռուսաստանի քաղաքացիների կամ Ռուսաստանում բնակվողների կյանքի որակի վրա որոշակի ազդեցության։ Դա էլ հետագայում իր ազդեցությունն է ունենալու Հայաստանի վրա։ Ինչո՞ւ։ Որովհետև նախ՝ Հայաստան եկող զբոսաշրջիկների մեջ Ռուսաստանի քաղաքացիների թիվը մեծ է, ինչպես Ռուսաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիների թիվն է մեծ, որոնք նաև տրանսֆերտներ են ուղարկում Հայաստան։ Հետևաբար, այդ տրամաբանության մեջ ազդեցություն, իհարկե, կլինի։ Այնուամենայնիվ, մենք պետք է նշենք, որ այդ ազդեցությունը կարճաժամկետ հեռանկարում չի զգացվի. ավելի շատ միջին և երկարաժամկետ հեռանկարում կզգացվի։ Եթե նայենք, որ երկարաժամկետ հեռանկարում միանշանակ տպավորություն կա, որ կորոնավիրուսի վտանգն անցած է լինելու, հետևաբար, հույս ունենք, որ նաև երկարաժամկետ ազդեցությունը պետք է բացասական չլինի։

Այսինքն՝ մենք կզգանք միայն միջնաժամկետ ազդեցություն, գուցե երկրորդ կամ երրորդ եռամսյակներում։ Բայց այստեղ մի շատ կարևոր ու լավ բան կա. ի տարբերություն 2009 թ. տնտեսական ճգնաժամի և 2014 թ. ճգնաժամի՝ ներկայումս Ռուսաստանից եկող տրանսֆերտների ծավալը մեր ՀՆԱ-ում էականորեն իր դիրքերը զիջել է։ Նախ, եթե մոտ 10 տարի առաջ մոտ մեկ միլիարդ դոլարի էր հասնում ֆիզիկական անձանց անուններով եկող տրանսֆերտների ծավալը, ապա այժմ այն մոտ 500-550 միլիոն դոլարի է իջել, և, միևնույն ժամանակ, բավականին ավելացել է մեր ՀՆԱ-ն։ Այս երկուսը հաշվի առնելով՝ կարող ենք նշել, որ այն ազդեցությունը, որ Ռուսաստանից դրամական փոխանցումները կարող էին ունենալ, արդեն չեն կարող ունենալ։ Իհարկե, այժմ էլ կունենան, բայց այդ ազդեցության չափն այդքան մեծ չի լինի։ Բացի դրանից՝ այստեղ մի կարևոր հանգամանք էլ կա. ներկայումս մեր տնտեսությունը շատ ավելի դիվերսիֆիկացված է։ Եթե, օրինակ, 2009 թ. երկու ճյուղի հարվածեց՝ շինարարության և պղնձի գներին, ապա այժմ մեկ-երկու ճյուղի հարվածելով՝ մեր տնտեսության համար շատ մեծ վտանգներ չեն առաջանա, ինչպես նախկինում։ Բացի դրանից՝ այսօր Հայաստանն ունի գրեթե երեք միլիարդ դոլարի պահուստային միջոցներ, որոնք աննախադեպ մեծ են Հայաստանի ողջ պատմության մեջ։ Հետևաբար, այս պահուստային միջոցները ևս շատ կարևոր բարձիկ են, որպեսզի տնտեսության մեջ ցնցումներ կամ արտարժույթի ցնցումներ տեղի չունենան կամ տեղի ունենալու դեպքում դրանք շատ ավելի թեթև տանենք։ Հետևաբար, ես մեր քաղաքացիներին կոչ եմ անում չտրվել այն առանձին խուճապային մեկնաբանություններին կամ գրառումներին, որոնց կարելի է հանդիպել մամուլի առանձին միջոցներում, որովհետև, կրկնում եմ, մենք ունենք արտարժույթի պատմականորեն մեծ ծավալներ, մենք ունենք հսկայական վարկային միջոցներ վերցնելու հնարավորություն։ Մենք տնտեսության մեջ կներարկենք այնքան փող, որքան տնտեսությունը կկարողանա մարսել։ Այսինքն՝ չի կարող լինել այնպես, որ տնտեսությունը փողի կարիք ունենա, և մենք դա չտանք։

– Եթե այս ամենն ամիսներ տևի, Հայաստանն ունի՞ մշակած ծրագիր, պլան։ Գիտեմ, որ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է, բայց դեռ չի ներկայացվել ճգնաժամից դուրս գալու որևէ փաթեթ։

– Գոյություն ունի երեք հիմնական սցենար։ Սցենար առաջին՝ շատ կարճաժամկետ, սցենար երկու՝ միջնաժամկետ (մեկ-երկու ամիս կամ գուցե մի փոքր ավելի երկար), և սցենար երեք՝ ավելի երկար ժամանակահատված։ Սրանք միջազգային փորձագետների մակարդակով քննարկվող սցենարներն են։ Սակայն և՛ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, և՛ տնտեսական խոշոր վերլուծաբանները հակված են մտածելու, որ առաջինը և երրորդը, այսինքն՝ շատ կարճաժամկետ և երկարաժամկետ չի լինելու, և լինելու է որոշակի միջնաժամկետ ազդեցություն, որը Հայաստանի տնտեսության վրա հատկապես զգացվելու է երկրորդ, ինչ-որ չափով նաև երրորդ եռամսյակներում։ Այսինքն՝ կորոնավիրուսը կարող է մեկ-մեկուկես ամսից վերանալ, բայց դրա ազդեցությունը կարող է դեռևս մեկ-երկու ամիս զգացվել։ Սա, իմ կարծիքով, ամենահավանական սցենարն է։ Հիմա ի՞նչ ունենք սցենարներին հակազդելու։ Իհարկե, տարբեր տարբերակներ են քննարկվում, և քանի որ հանդիպումները փակ ձևաչափով են եղել, ես առանձին մանրամասներ հիմա չեմ ներկայացնի, բայց կասեմ, որ մենք ունենք այսպես ասած՝ կարճաժամկետ գործիքներ, որոնք միտված կլինեն այս պահին եղած խնդիրը լուծելու։ Օրինակ՝ ենթադրենք, համագործակցել բանկերի հետ, որպեսզի մարդկանց ֆինանսական դրության մեջ մտնեն և նրանց վարկերի վճարման ժամկետները երկարացնեն։ Եվ, իհարկե, կան միջնաժամկետ և երկարաժամկետ գործիքներ։ Վարչապետը երեկ ԱԺ ամբիոնից մեր հեռահար ծրագրերից մեկի մասին խոսեց։ Ես ևս մեկ անգամ բարձրաձայնեմ։ Կորոնավիրուսի վտանգի ավարտից հետո կսկսենք լայնածավալ ծրագրային միջամտություններ։

Եթե կլինեն այնպիսի ծրագրեր, որոնք գործարարը կներկայացնի և չի ունենա փող, մենք այդ ծրագրի համար կգտնենք փող և կնպաստենք, որ իր պարտավորությունները նա կատարի և կարողանա ոտքի կանգնել։ Պետությունը զանգվածային խոշոր կապիտալ շինարարություն կիրականացնի՝ դպրոցաշինություն, ճանապարհաշինություն, ջրամբարաշինություն և այլն։ Դրա արդյունքում տասնյակհազարավոր մարդիկ աշխատատեղեր կունենան, շինարարությունը կզարգանա, շինանյութերի արտադրությունը կզարգանա։ Այսինքն՝ մեր ծրագրերը ռազմավարական ծրագրեր են, ոչ թե կարճաժամկետ ծրագրեր, օրինակ՝ մարդուն, ենթադրենք, 50 հազար դրամ փող տանք, որը նա այս պահին կարող է վերցնել ու չծախսել, և դա կարող է տնտեսության վրա էֆեկտ չունենալ։ Այսինքն՝ կտեսնենք՝ տնտեսության որ ճյուղում փողի ներարկման կարիք կա, և միջամտություններ կանենք։ Տարբեր գնահատականներ կան, բայց այն գնահատականները, որոնք մենք քննարկում ենք, այդ սցենարներին համապատասխան ծրագրեր կիրականացվեն։ Դրանք կլինեն տասնյակ կամ հարյուրավոր միլիարդ դրամների, և մեր տնտեսությունը շատ արագ ոտքի կկանգնի։ Հիմա մենք ունենք շատ կարևոր խնդիր՝ այնպես անել, որ քաղաքացիների մոտ շփոթություն չլինի, խուճապի չմատնվեն։ Կորոնավիրուսի վտանգն անցնելուց հետո պետությունը, հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը, համապատասխան գումարներ ներդնելով՝ տնտեսությունը կբերի նախաճգնաժամային վիճակի, և մենք կմտնենք զարգացման նոր փուլ։ Այդ գործընթացը սկսվելու է հենց այս տարվանից, և մենք տարին տնտեսական աճով ենք փակելու։ Նոր տնտեսական աշխարհ է ձևավորվելու, որը հնարավորություն է մեզ համար։ Մենք պետք է լինենք այդ նոր շուկաներ նվաճողը։ Մենք պետք է օգնենք մեր բիզնեսին, որպեսզի այն երկու տրիլիոն դոլարում, որը վարչապետը նշեց, մեր դիրքավորումն ունենանք և ունենալու ենք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում