Կորոնավիրուսով վարակվածների թիվը Ռուսաստանում մեկ օրում ավելացել է 30-ով և հասել 93-ի: Այդ մասին մարտի 16-ին հայտնել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան՝ ելույթ ունենալով կառավարությանն առընթեր կորոնավիրուսի տարածման հակազդման համակարգող խորհրդի նիստում՝ տեղեկացնում է TASS-ը:
«Ռուսաստանի Դաշնությունում ներկայում, հաշվի առնելով այսօրվա վիճակագրությունը, գրանցվել է 93 հիվանդացած, նրանցից չորսն ապաքինվել ու դուրս են գրվել: 79 մարդ գտնվում է ստացիոնարում, նրանցից 57-ի մոտ հիվանդությունն ընթանում է թեթև ձևով՝ առանց որևիցե ախտանշանի»,-ասել է նա: