Wednesday, 24 04 2024
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը

Այսօր Կիպրոս անվանմամբ պետություն «գոյություն չունի». Էրդողան

Թուրքական Doğan լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Կիպրական խաղաղության շարժման 37-ամյա տարեդարձի կապակցությամբ այցելել է այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն (ՀԿԹՀ)։ Էրդողանին դիմավորել է ՀԿԹՀ նախագահ Դերվիշ Էրօղլուն։

Էրդողանը հավաքված կիպրացի թուրքերին հայտարարել է, թե Կիպրոս անվանմամբ պետություն «գոյություն չունի». «Ներկայումս «գոյություն» ունի Հարավային Կիպրոսի հունական պետություն և ՀԿԹՀ։ Սիրելի՛ եղբայրներ, մի՛ մոռացեք, որ մենք միասնակամ ենք, միասին ենք, մեկ սիրտ ենք։ Ձեզ հայրենիքից ողջույններ եմ բերել։

ՀԿԹՀ-ն կարճատև ժամանակում վերածվելու է ազդեցիկ ուժի։ Մարտ ամսին տեղի ունեցավ Թուրքիայից ՀԿԹՀ խմելու ջրի խողովակաշարի կառուցման հիմնարկեքը։ Այդ նախագիծը մենք կավարտենք 3 տարվա ընթացքում4 և դրանով լիովին կլուծվի խմելու ջրի խնդիրը։ ՀԿԹՀ-ն արդեն էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ չունի»։

Հիշեցնենք, որ կիպրական խնդիրը շարունակում է չլուծված մնալ 1974 թվականից, երբ Հյուսիսային Կիպրոս ներխուժեցին թուրքական զորքերն ու գրավեցին Կիպրոսի տարածքի 37 տոկոսը (3355 քառակուսի կիլոմետր), ինչը թուրքական կողմն անվանում է «Խաղաղության շարժում»:

Ի դեպ, ողջ աշխարհում միայն Թուրքիան է ճանաչել ՀԿԹՀ-ի անկախությունը, իսկ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի պատճառով զրկված է այդ գայթակղությունից: Փոխարենը, այդպիսի քայլի է գնացել Նախիջևանի ինքնավար հանրապետությունը (ՆԻՀ)։

Ժամանակին ՀԿԹՀ-ի անկախության ճանաչման վերաբերյալ փորձ են ձեռնարկել Պակիստանը և Բանգլադեշը, սակայն գործադրված ճնշումների արդյունքում հրաժարվել են դրանից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում