Friday, 26 04 2024
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը

Փաշինյանի առաջին քայլը՝ Երևան վերադառնալուց հետո

«Լավ լուր էլ ունենք: Առաջին վարակվածը, որի մոտ կորոնավիրուսը հայտնաբերվել էր մարտի 1-ին, հերթական թեստը բացասական է եղել: Նա ևս մեկ թեստ կհանձնի և եթե դա նույնպես բացասական լինի, նա տուն կգնա»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նաև նշել է, որ իր և Աննա Հակոբյանի թեստը բացասական է եղել:

«Այս պահի դրությամբ խուսափել ենք կորոնավիրուսից»,-ասել է նա:

Այսքանով լավ լուրերը թերևս սահմանափակվում են, որովհետև նույն լայվից տեղեկանում ենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18-ի՝ այսօր առայժմ արձանագրելով հինգ վարակակրի աճ։

Խուճապի մատնվել պետք չէ, սակայն իրավիճակն առնվազն մտահոգիչ է, մանավանդ, որ համաճարակի աճի միտում կա ոչ միայն Հայաստանում, այլ նաև մեր անմիջական հարևան երկրներում՝ Իրանում, Ադրբեջանում, Վրաստանում, Թուրքիայում։ Բացի այդ՝ տեսանելի է, որ անգամ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը դեռ չի հասել իր պիկին ու իշխանության խնդիրն է՝ արդյունավետ քայլերով կառավարել ռիսկերը։

«Առանց որևէ ավելորդ աժիոտաժի անհրաժեշտ է հայտարարել արտակարգ դրություն ու կիրարկել Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքի 7-րդ հոդվածով սահմանված առնվազն մի քանի միջոցառումներ»,- այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է արդարդատության նախկին նախարար Հավհաննես Մանուկյանը։

Թերևս, հասարակության մեծամասնությունն իշխանություններից ակնկալում է նման կտրուկ քայլեր, ու ենթադրվում է դրանք կտեսնենք վարչապետի՝ Սևանից Երևան վերադառնալուն պես։

Նախկին նախարարի նշած կետերի շարքում են նաև հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումը կամ արգելումը, զանգվածային լրատվության միջոցներով առանձին հրապարակումների, հաղորդումների արգելումը։ Սա այն է, ինչ պահանջում է արտակարգ դրության ռեժիմը, որը մի կողմից նպաստելու է կառավարման արդյունավետության բարձրացմանը, մյուս կողմից՝ ժամանակավորապես սահմանափակվելու են մի շարք իրավունքներ։ Սկզբունքորեն Հայաստանում ստեղծվել է արտակարգ իրավիճակ, որը պետք է ֆորմալիզացվի՝ կառավարությանը հնարավորություն ընձեռելով կատարել մի շարք պարտադիր գործողություններ։

Իհարկե, ինքնին հասկանալի է, որ իշխանությունն օբյեկտիվորեն շահագրգիռ է սահմանադրական հանրաքվեի անցկացման հարցում, սակայն այս դեպքում ակնհայտորեն կարող են բախվել քաղաքական օրակարգն ու հասարակության շահն՝ այն իմաստով, որ զանգվածային միջոցառումները կարող են վնասել հասարակության առողջությանը։ Դա թերևս գիտակցել են Իտալիայում՝ չեղարկելով օրենսդիրների թվի սահմանափակմանը նվիրված հանրաքվեն կամ Լեհաստանում, որտեղ քննարկվում է մայիսին նշանակված նախագահական ընտրությունների հետաձգման հարցը։

Ըստ ամենայնի՝ նույն պարտադրանքի առաջ է կանգնելու նաև Նիկոլ Փաշինյանն՝ ինչքան էլ այս օրերի իր լայվերում փորձի շրջանցել հանրաքվեի հարցը։ Ի վերջո, ապրիլի 5-ի հանրաքվեի հետաձգումը կարող է ոչ միայն նպաստել հասարակության առողջության ու անվտանգության ապահովմանը, այլ նաև քաղաքական խնդիր լուծել։ Առաջացած պատուհանն իշխանությունը կարող է օգտագործել նոր Սահմանադրության նախագիծ հեղինակելու համար։ Մի քանի ամսում դրան հնարավոր է հասնել, եթե նոր Սահմանադրության գաղափարի շուրջ հնարավոր լինի կայացնել քաղաքական և հանրային լայն կոնսենսուս։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում