Դերասան Թոմ Հենքսն առաջին անգամ իր երկրպագուներին է դիմել այն բանից հետո, երբ հայտնի դարձավ կորոնավիրուսով նրա վարակվելու մասին՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։
Նա ընդգծել է, որ կնոջ հետ միասին գտնվում է մեկուսացման մեջ, որպեսզի վիրուսը չփոխանցի շրջապատողներին:
Նրա խոսքով՝ Ավստրալիայի բժիշկներն անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում իրենց:
Արտիստը հորդորել է բաժանորդներին՝ հետևել մասնագետների խորհուրդներին, հոգ տանել միմյանց մասին և պահպանել դրական տրամադրություն: «Հիշեք, որ, չնայած բոլոր ընթացիկ իրադարձություններին, բեյսբոլում լաց չեն լինում»,- գրել է նա Instagram-ում:
Թոմ Հենքսը և իր կինը՝ Ռիտա Ուիլսոնը, կորոնավիրուսով վարակվել են Ավստրալիա ուղևորության ժամանակ: Թոմ Հենքսը հանդիսատեսներին հայտնի է այնպիսի ֆիլմերով, ինչպիսիք են «Մեծը», «Ֆորեսթ Գամփ», «Փրկել շարքային Ռայանին», «Վտարակը», «Հուդզոնի հրաշքը» կինոնկարները և շատ ուրիշներ: 2016 թվականին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբայան Հենքսին հանձնել է Ազատության նախագահական մեդալ։