Նոր Զելնադիայի փետրվարի 22-ի երկրաշարժը մեծ սկանդալի առիթ է դարձել: Դրա հետևանքով բացահայտվել է իսրայելական լրտեսների գաղտնի ցանց: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Fairfax մեդիախմբի լրագրողները պարզել են, որ լրտեսներին հաջողվել է հայտնաբերել այն բանից հետո, երբ երկրաշարժի ժամանակ զոհված իսրայելցիներից մեկի մոտ գտել են 5 տարբեր անձնագրեր տարբեր անուններով:
Երկրաշարժից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոսել է նորզելանդացի իր պաշտոնակցի հետ: Ենթադրվում է, որ խոսքը վերաբերել է լրտեսական այս գործին: Բացի այդ, հայտնի է, որ իսրայելցի փրկարարների մի խումբ հեռացվել է լրտեսի հայտնաբերման վայրից, ինչը եղել է նորզելանդական իշխանությունների հատուկ հրահանգը:
Fairfax-ը չի նշում, թե քանի լրտես է գործել Նոր Զելանդիայի տարածքում, ասվում է միայն լրտեսական ցանցի մասին: Նոր Զելանդիայի վարչապետը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը՝ ասելով, թե դա չի համապատասխանում ազգային շահերին:











































