ԵՊՀ-ում ռեկտորի մրցույթը կանցկացվի մարտի 23-ին: Մրցույթի համար հայտերի ընդունումն ավարտվել է: Թափուր պաշտոնի համար կպայքարի 5 թեկնածու՝ Վահրամ Ժորայի Դումանյան, Վահե Վաղինակի Հովհաննիսյան, Ռուբեն Հովհաննեսի Մելքոնյան, Պավել Սամվելի Գեւորգյան, Աշոտ Սերոբի Սաղյան։ Թեկնածուների, բուհում առկա հնարավոր ինտրիգների, իշխանության հնարավոր միջամտության, այս առնչությամբ մամուլի հրապարակումներին անդրադարձել է ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը։