Սիրիական ՀՕՊ համակարգերը թուրքական 20 անօդաչուներ են խոցել: Այս մասին Twitter-ում հայտնել է Syrian MC ռազմական տեղեկատուն:
Ներկայացված տվյալների համաձայն, «Բուք-M2Ե» զենիթային համակարգերը խոցել են 20 անօդաչու սարք՝ արձակելով 25 հրթիռ:
Նշվում է, որ երկու հրթիռ ինքնաոչնչացվել է, ևս երեքն անցել են թիրախի կողքով:
Մարտական գործողությունները տեղի են ունեցել Իդլիբ նահանգում, իսկ դրոններն ընկել են գրոհայինների կողմից վերահսկվող տարածքում: