Tuesday, 14 05 2024
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00

Նիկոլ Փաշինյանը գնում է Սերժ Սարգսյանի հետևից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այց է կատարում Բրյուսել, և այն, որ այցը կատարվում է սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի աշխուժացող գործընթացի ժամանակահատվածում, խոսում է թերևս այցի կարևորության մասին: Հայտնի է նաև, որ վարչապետ Փաշինյանը մարտի 10-ից արձակուրդ է վերցնում և ձեռնամուխ է լինելու աշխույժ քարոզչությանը: Դա էլ իր հերթին նշանակում է, որ Բրյուսել այցը ըստ երևույթին ունի «սլաքները ճշգրտելու» նպատակ: Թե հատկապես ինչ սլաքների մասին է խոսքը՝ հավանաբար առավել հստակ կլինի արդեն այցի մանրամասների ի հայտ գալուց հետո:

Վարչապետը հանդիպելու է ԵԽ նախագահի, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերի հանձնակատարի, նաև ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Ի դեպ, հատկանշական է, որ 2019-ի ամռանը Տուսկը դեռևս ԵԽ նախագահի կարգավիճակում ռեգիոնալ այցի շրջանակում Հայաստանում հանդիպում էր ունեցել վարչապետ Փաշինյանի հետ: Եվ մեկ այլ հատկանշական հանգամանք է, որ օրերս Դոնալդ Տուսկի հետ հանդիպել է նաև Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ նախագահի կարգավիճակով: Հայտնի է, որ ՀՀԿ-ն ԵԺԿ անդամ է, և Սերժ Սարգսյանը՝ փաստորեն ԵԺԿ անդամ կուսակցության նախագահ: Իր Բրյուսել կատարած այցի ընթացքում Սարգսյանը հանդիպել էր Տուսկի հետ և խոսել Հայաստանի ներքին հարցերի մասին:

Հետաքրքիր է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ անդամ չէ, և այդ հանգամանքը առավել ուշագրավ է դարձնում Բրյուսել աշխատանքային այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Դոնալդ Տուսկի հետ, ինչի մասին հայտնում է այցի ծրագրի մասին պաշտոնական հաղորդագրությունը: Արդյոք Փաշինյանը Տուսկի հետ քննարկելո՞ւ է ՔՊ անդամակցությունը ԵԺԿ-ին՝ Եվրոպայի խորհրդի, Եվրախորհրդարանի ամենամեծ և ազդեցիկ կուսակցությանը: Արդյոք կառավարող մեծամասնությունը ձեռնամո՞ւխ է լինում ԵԺԿ-ի հետ այդպիսի օրակարգ ձևավորելուն:

Եթե ոչ, ապա ինչո՞վ է պայմանավորված հանդիպումը, երբ Տուսկը փաստորեն ԵՄ կամ ԵԽ բարձրաստիճան պաշտոնյա չէ, թեև իհարկե քաղաքական իմաստով ընդհանուր առմամբ հասկանալի է, որ խոսքը ազդեցիկ քաղաքական միավորի ղեկավարի մասին է: Այդուհանդերձ, թե՞ վարչապետի ու Տուսկի հանդիպումը պայմանավորված է նրա ԵԽ նախագահ եղած շրջանի օրակարգի որևէ շարունակությամբ:

Եվ վերջապես՝ արդյոք դա կարո՞ղ էր պայմանավորված լինել Սերժ Սարգսյանի այցով ու ԵԺԿ նախագահի հետ հանդիպումով: Բայց այդ դեպքում իհարկե պետք է նկատել, որ Սարգսյանը կարող է պարբերաբար այցելել ԵԺԿ, հազիվ թե ամեն այցից հետո վարչապետ Փաշինյանը պետք է ստիպված լինի մեկնել նրա հետևից:

Մյուս կողմից՝ այստեղ էլ կարող է լինել ԵԺԿ անդամակցության հնարավորության հետ կապված «ինտրիգը», որն առայժմ իհարկե լոկ մեր ենթադրության մակարդակում է, որովհետև որևէ կերպ ԵԺԿ-ին ՔՊ հնարավոր անդամակցության հարցը դեռևս չի եղել հանրային տիրույթում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում