Ամերիկացի աշակերտների մոտ կեսը քարտեզի վրա չեն կարողանում գտնել Միացյալ Նահանգները: Չորրորդ դասարանցիների միայն 50%-ն է, որ կարողանում է չափերով ճիշտ դասավորել Հյուսիսային Ամերիկան, ԱՄՆ-ն, Կալիֆոռնիան և Լոս Անջելեսը: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով երկրի կրթության վարչությանը:
Աշակերտների միայն 30%-ն ունի աշխարհագրության նորմալ գիտելիքներ: Փենսիլվանիայի համալսարանի դասախոս Ռոջեր Դաունսն դա բացատրում է այն հանգամանքով, որ դպրոցներում շատ քիչ ուշադրություն է դարձվում պատմությանն ու աշխարհագրությանը: Դրա փոխարեն մաթեմատիկան և ընթերցանությունը ուսուցիչների համար առաջնային են, որպեսզի աշակերտները կարողանան կատարել ստանդարտ թեստային առաջադրանքներ:
Նշվում է նաև, որ ավագ դասարաններում վիճակը քիչ ավելի բարվոք է: