Եթե համաչափ ուժի կիրառման անհրաժեշտություն է եղել, ենթադրում եմ, որ դրա անհրաժեշտությունը եղել է, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանն՝ անդրադառնալով Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) տանը կատարված ոստիկանական գործողություններին:
«Ինձ թվում է, որ պետությունը և պետական ինստիտուտները շոուներով առհասարակ չեն զբաղվում, և եթե համաչափ համապատասխան ուժի կիրառման անհրաժեշտություն է եղել, ես ենթադրում եմ, որ դրա անհրաժեշտությունը եղել է», – ասաց նա: