Իտալիայի իշխող կոալիցիայի անդամ դեմոկրատական կուսակցության ղեկավար Նիկոլա Ձինգարեթին վարակված է կորոնավիրուսով: Այս մասին նա հայտարարել է իր ֆեյսբուքյան էջում:
Նա նշել է, որ լավ է զգում իրեն, բայց պետք է առաջիկա օրերին տանը մնա, որտեղից էլ կշարունակի աշխատել:
Նիկոլա Ձինգարեթին նաև մայրաքաղաքի Լացիո տարածքի նախագահն է: