Friday, 26 04 2024
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը

Պուտինն ու Էրդողանը պայմանավորվեցին. Երևանը պետք է պատրաստվի

Ռուսաստանում մի քանի ժամ տևած և միջազգային հանրության լարված սպասման առիթ դարձած Պուտին-Էրդողան հանդիպումն ավարտվեց հրադադարի մասին պայմանավորվածությամբ, որտեղ մեծ հաշվով առկա է թերևս բոլոր հիմնական խաղացողների գոհունակությունը: Գրեթե բոլորը ստացան ինչ որ բան: Թուրքիան կասեցրեց Ասադի բանակի առաջխաղացումը, որ տեղի էր ունենում ռուսական աջակցությամբ, միաժամանակ համատեղ պարեկության հասավ Մ4 միջպետական ավտոճանապարհի երկայնքով: Իսկ դա կարևոր, ռազմավարական երկու ճանապարհներից մեկն է, որը Սիրիայի հարավ-արևելյան շրջանները կապում է Հալեպին: Մ5 ճանապարհի հարցը փաստացի լուծված է, այստեղ սիրիական վերահսկողությունը կասկածի տակ չէ: Միևնույն ժամանակ, Սարակիբ բնակավայրը, որը Մ4 եվ Մ5 ճանապարհների հանգուցային բնակավայր է, մնում է սիրիական կամ սիրիա-ռուսական վերահսկողության տակ: Իդլիբում զինադադար է և և միգրացիոն ճնշման ռիսկը սառում է նաև Եվրոպայի համար:

ԱՄն ևս ողջունել է Իդլիբում հրադադարի համաձայնագիրը: Մի բան, որը գոհացնում է բոլորին, թերևս շուտով կսկսի դառնալ բոլորի դժգոհության պատճառը: Ակնառու է, որ Իդլիբի հարցում եղել է միջանկյալ պայմանավորվածություն, սակայն գլոբալ խնդիրն ու շահերի բախումը շարունակվում է, ինչը հիմք է տալիս խոսել այն մասին, որ մոտ ապագայում Սիրիայում անխուսափելի է նոր ճգնաժամի բռնկումը: Ինչպիսին կլինի այն, բարդ է ասել, սակայն դրա անխուսափելիության հարցում կասկած ունենալ թերևս պետք չէ: Եվ այստեղ իհարկե առավել պարզ հանգամանքը այն է, որ Սիրիան ինքնին լոկալ հարց չէ և այնտեղ ծավալվում են աշխարհակարգային փոփոխության առանցքային զարգացումներ, ըստ այդմ, քանի դեռ չկա պայմանավորվածություն աշխարհակարգի հարցում, Սիրիայում պարբերաբար տեղի են ունենալու բախումներ հիմնական խաղացողների միջև: Այդ տեսանկյունից, Մոսկվայի պայմանավորվածությունն ընդունելի է նաև Հայաստանի համար: Ի վերջո, ռուս-թուրքական թե բախումը, թե ռազմավարական մերձեցումը Հայաստանի համար ռիսկահեն են գրեթե հավասարապես: Միջանկյալ համաձայնությունը բարեխառն ռեժիմ է այդ իմաստով, որը սակայն Երևանի համար պետք է լինի հաջորդ սրացմանը պատրաստվելու համար շահած ժամանակահատված:

Իհարկե բարդ է ասել, թե ինչ կանխատեսումներ կան ապագայի համար, դրա համար անհրաժեշտ է հատուկ իրազեկվածության շոշափելի ծավալ, սակայն, որ դրան պետք է պատրաստվել և արդեն այսօրվանից, կասկածից վեր է: Միաժամանակ, այդ իմաստով պետք է արձանագրել հայ-վրացական ուղղությամբ վերջին օրերի ինտենսիվ բանակցությունը, նաև Հայաստանի նախաձեռնությամբ Կիպրոս-Հունաստան-Հայաստան եռակողմ ձևաչափի առաջին Վեհաժողովի նախապատրաստական աշխատանքը: Ռուս-թուրքական բախման իդլիբյան անցնող փուլը ըստ էության ձևավորեց համատեղ դիմադրության շահառուների որոշակի շրջանակ, որոնք հաջորդ փուլին պետք է թերևս պատրաստվեն հնարավորինս հավաքական ջանքով:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում