Thursday, 25 06 2026
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞
14:50
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ուրսուլա դեռ Լայենի և Մարթա Կոսի հետ Երևանում․ վարչապետի պարզաբանումը
14:30
Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ
13:50
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես
13:30
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը
Հայաստանում բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանն ավարտվում է․ Փաշինյան
Երևանում և Արմավիրի մարզում քամին տապալել է ծառեր
ԵԱՏՄ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի՝ մշակույթի հարցերով տեղակալը Փարիզում քննարկել են մի շարք հարցեր
Ոչ ոք չի կարող մեզ «պրետենզիա» ներկայացնել․ գնացե՛ք լրջացեք․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Սպասվում է կարճատև անձրև
ԵԱՏՄ գործընկերները Եվրամիության հետ խորացված համագործակցությունն են նախընտրում
ՀՀ ԱԳ փոխնախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կենսաբազմազանության COP17-ին նվիրված բարձրաստիճան ճեպազրույցին
Քանակի սահմանափակում չկա, պետք է կարողանալ ադապտացվել․ վարչապետը՝ շուկայի դիվերսիֆիկացման մասին

Գայ գյուղի բնակիչների և ՀԷՑ-ի վեճը՝ ՀԾԿՀ-ում

Արմավիրի մարզի Գայ գյուղի բնակիչների և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության միջև էլեկտրաէներգիայի հսկայական «պարտքերի» խնդիրը վաղը կլինի Ռոբերտ Նազարյանի գլխավորած Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) ուշադրության կենտրոնում:

Հանձնաժողովի աշխատակազմը որպես վեճի լուծման միջոց նախատեսում է որոշում ընդունել, որում առաջարկում է սահմանել, որ եթե սպառողն ընդունում է իր պարտքը, ապա պետք է կազմվի պարտքի մարման ժամանակացույց՝ ոչ պակաս 3 տարի մարման ժամկետով, քանի որ խոսքը 2002-2009թթ. իբրև թե կուտակված պարտքերի մասին է և միանգամից այդ պարտքերի վճարումը բաժանորդի համար կարող է բավականին դժվար լինել: Սակայն ողջ խնդիրն այն է, որ բնակիչները ժամանակին և պարտաճանաչորեն վճարել են ամեն ամսվա էլեկտրաէներգիայի վարձը, հակառակ պարագայում, անգամ 100-500 դրամ պարտքի համար հոսանքազրկվել են:

Այս տարվա ապրիլին ՀԷՑ-ը բաժանորդներին ծանուցումներ է ուղարկել, առանց ամսաթվերի, որոնց վրա նշվել է պարտքի գումարը՝ 50 հազարից մինչև 100 հազար և ավելի դրամ, և նախազգուշացում, որ եթե 5 օրում չվճարեն այդ գումարները, ապա կհոսանքազրկվեն: Գյուղի պարտքի ընդհանուր ծավալն, ըստ ՀԷՑ-ի, 40 մլն դրամ է:

ՀԾԿՀ-ի համաձայն` երկրորդ դեպքում, երբ բաժանորդը չի ընդունում այդ պարտքը, մատակարարն այն պետք է ապացուցի դատական կարգով: Հանձնաժողովը չի բացառում նաև, որ մատակարարն ու բաժանորդը կարող են ավելի նպաստավոր համաձայնության գալ, օրինակ` բաժանորդը պատրաստ է վճարել, եթե ՀԷՑ-ը պարտքի որոշ մասը զիջի, կամ 3 տարվա փոխարեն 4 տարում համաձայնեն մարել: «Առաջին լրատվականի» հետ զրույցում ՀԾԿՀ Լիցենզավորված գործունեության մոնիտորինգի և ներդրումային ծրագրերի վարչության պետ Աբգար Բուդաղյանը նշեց, որ, ըստ որոշման նախագծի, քանի դեռ վեճը չի լուծվել, մատակարարը բաժանորդի էլեկտրամատակարարումը իրավունք չունի դադարեցնել:

Գայ գյուղի բնակիչները կտրականապես հերքում են պարտքի կուտակման հնարավորությունը: Նրանք բողոքի մի քանի ակցիաներ անցկացրեցին, որից հետո էներգետիկայի և բնական պաշարների նախարարի կարգադրությամբ հանձնաժողով էր ստեղծվել, որը պետք է պարզեր իրողությունը:

Ի դեպ, ՀԾԿՀ որոշումը բաժանորդների համար պարտադիր բնույթ չի կրում, և նրանք ազատ են դիմելու դատարան: Արդեն առնվազն 4 ընտանիքների հայցերը դատարանում են: Եթե հաշվի առնենք, որ գոյություն ունի նաև հայցի վաղեմության խնդիր, ըստ որի 3 տարուց ավելի առաջ կուտակված պարտքերը բնակիչներն իրավասու են չվճարել, ապա, ենթադրվում է, որ ՀՀ արդար դատարանները պետք է հօգուտ բնակիչների որոշում կայացնեն: Ավելին` բնակիչներից շատերը պահպանել են անդորրագրերը, սակայն ՀԷՑ-ը պնդում է, թե պարտքերը կուտակվել են հաշվիչները փոխելու ժամանակ:

Մեզ հետ զրույցում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը տարակուսեց, թե ե՞րբ է կուտակվել պարտքը, որ մարդիկ տեղյակ չեն եղել. «Որտե՞ղ է դա ամրագրված, ինչպե՞ս են հաշվել: Առանց մարդկանց տեղյակ պահելու հաշվիչը հանել-տարել են: Մարդիկ իրենց այդ պարտքի տերը չեն համարում»:

Պատգամավորը հայտնեց, որ իրենց ուղղված էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պատասխան նամակում ասված է, որ տարիներ շարունակ Գայ գյուղում հաշվիչները դնելիս թույլ են տրվել բազմաթիվ սխալներ, գործընթացները ճիշտ չեն փաստագրել, փաստթղթերը ժամանակին ճիշտ չեն կազմել: Պատգամավորը վստահ է, որ հենց այդ ժամանակ էլ նկարվել են «պարտքերի» թվերը:

Գայի բնակիչների պահանջը շարունակում է նույնը մնալ՝ ջնջել հորինված պարտքերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում