Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Երևանը հիշողություն չունի (տեսագրություն)

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է լուսանկարիչ Հայկ Բիանջյանը, ում «Անհետացող հիշողություն» ֆիլմը օրերս
– Հայկ, օրերս տեղի ունեցավ «Անհետացող հիշողություն» ֆիլմի շնորհանդեսը: Գիտեմ, որ սկսած 2003-ից` Ձեր ֆոտոխցիկը արձանագրում է այն, ինչ տեղի է ունենում Երևան քաղաքի ճարտարապետաշինության մեջ: Այս յոթ-ութ տարիների ընթացքում ի՞նչ է հասցրել արձանագրել Ձեր ֆոտոխցիկը, և ի՞նչ է մեզանում իրականում տեղի ունենում:

– Այն, ինչ արձանագրել էր իմ ֆոտոխցիկն այս տարիների ընթացքում` ցանկացա ոչ միայն ինձ մոտ արխիվացնել, այլ նաև ֆիլմի տեսքով այն ներկայացնել երևանցիներին և ցույց տալ` ինչ է իրականում կատարվել քաղաքի հետ: Սկզբում հաճույքով լուսանկարում էի հուշարձանների նշանակություն ունեցող հայտնի մարդկանց շենքերը, քանի որ բոլոր հին քաղաքներում, այդ թվում` Երևանում, այդպիսի շենքերն են քաղաքին շունչ տալիս և պատմություն կերտում:
2003-ին, երբ սկսեցին հրապարակի կենտրոնում շինարարական աշխատանքներ իրականացնել, պատահաբար հայտնաբերեցին հին Երևանի մառանային մի հատված: Մոտ մեկ ամիս լուսանկարեցի այդ ամենը, հնագետների հետ աշխատեցի, փորձեցի ճշտել` ինչ կառույցներ են դրանք եղել: Պարզվեց` շատ հետաքրքիր, Երևանի մշակույթը և պատմությունը ներկայացնող շերտ է, որտեղ ժամանակին եղել են մեծահարուստների տների մառանային հատվածներ, որոնք շատ լավ պահպանվել էին` չնայած անցած 70 տարվան, այսինքն` պատմությունը մի պահ լույս աշխարհ եկավ: Ցավոք սրտի, այն ժամանակ Նարեկ Սարգսյանը մի հարցազրույցում ասաց, որ դա ժառանգում են ապագա սերունդներին, և խիճ լցվեց վրան` հետագայում բացվելու նպատակով: Կարծում եմ` շատ լավ առիթ էր, որ այն վերականգնեին և դարձնեին զբոսաշրջության գեղեցիկ նախագիծ: Ես դրա ականատեսը դարձա, երբ սկսեցի ուսումնասիրել արխիվային լուսանկարներ, նյութեր, ինչպիսին է եղել մեր քաղաքը 100 տարի առաջ, ես հասկացա, որ այդ խնդիրը մեզանում միշտ առկա է` քանդենք հինը, կառուցենք նորը, այսինքն` միշտ մեզ մոտ հնի հաշվին են նորը կառուցել` ե՛ւ Սովետական Միության տարիներին, ե՛ւ հիմա: Ծիծաղելի է, մոտավորապես 3000-ամյա պատմություն ունեցող քաղաքում հարյուր տարվա շենք մենք չունենք:

– Հայկ, դեռևս մի քանի շենքեր կան, այդ թվում` Աֆրիկյանների շենքը, որոնք շուտով կապամոնտաժվեն: Արդյո՞ք Ձեր ֆոտոխցիկը հետևում է` ուր են տեղափոխվում շենքերը և ինչպես են դրանք պահպանվում:

– Իհարկե, պրոֆեսիոնալ ֆոտոլրագրողը պետք է սկսած գործն ավարտին հասցնի: Երբ այն ժամանակ ապամոնտաժվում էին քարերը, ամենասկզբում մեկ շենք կար` Պուշկինի փողոցում, ինչպես հարկն է ապամոնտաժվեց, բայց հետո ականատես դարձա, թե ինչպես են էքսկավատորի միջոցով մի շարք շենքերի համարակալված քարերը քանդում: Փորձը ցույց է տալիս, որ երբ շենքը համարակալվում է, արդեն իսկ այդ շենքի ճակատագիրը դատապարտված է ոչնչացման: Այսինքն` մեր օրերում պրոֆեսիոնալ համարակալում չի իրականացվում: Բացի այդ, ապամոնտաժված շենքերն ունեին շատ մառաններ, պատշգամբներ, լուսամուտներ, դռներ, վառարաններ…այդ ամենը ոչնչացվում է: Ցավն այն է, որ այդ շենքերը քանդելուց ամբողջ ինտերիերն են ոչնչացնում: Ցանկությունս այն է, որ օրերից մի օր Երևանը Երևանից դուրս մի տեղ ունենանք:
Իմիջիայլոց, շատ ուրախացա, երբ 2005-ին որոշում ընդունվեց Հին Երևան պատմամշակութային թաղամաս ստեղծելու վերաբերյալ, սակայն այդ նախագիծը մինչև հիմա թղթի վրա է: Գոնե այս որոշման կյանքի կոչվելու դեպքում ինչ-որ բան կունենայինք մեր սերունդներին փոխանցելու: Այսօր, սակայն, մեր քաղաքի հիշողությունը չկա: Ցավոք սրտի, արդեն իմ երեխաները միայն ֆիլմերով և լուսանկարներով կծանոթանան հին Երևանին: Հարցն այն է, որ մեզ պետք չէ թանգարաններում, երգերում, արխիվներում, պահոցներում ունենալ մի բուտաֆորիա քաղաք, որը ռեալ կյանքում չկա: Ինձ շատ է զարմացնում մեր մշակութային գործիչների անտարբերությունը, քանի որ եթե քանդվում է պատմամշակութային շենք, գրեթե ոչ մեկը չի գալիս և որևէ կերպ իր դժգոհությունը չի արտահայտում:

– Հավաքվում են մի քանի երիտասարդ ճարտարապետներ և վերջ: Ավագ սերունդը հիմնականում լռում է:

– Ավագ սերնդի թե՛ ճարտարապետները, թե՛ մշակութային գործիչները, շատ հաճախ լսում ես, երգում են Երևանի մասին երգեր (մեր սերունդը այդ երգերով է մեծացել), բայց իմ կարծիքով` Երևանը պետք է սիրել ոչ թե երգերով, այլ ռեալ: Այսինքն` եթե նեղացնում են քաղաքին, պետք է այդ երգը երգող երգիչը գա կանգնի, ակցիա անի, երգի, ինչ-որ բան անի և չլռի:
Սակայն ֆիլմի արձագանքները ցույց են տալիս, որ այն մարդկանց մեջ սկսել է ինչ-որ բան շարժել, սկսել են առավել շատ դժգոհություններ լսվել: Աֆրիկյանների շենքի հետ կապված էլ արդեն մեծ աղմուկ է բարձրացել, և գոնե այս շենքը փրկենք, փրկենք քաղաքի մի պատմություն, մի ամբողջ դարաշրջան…

– Շենքն արդեն օտարված է, ունի սեփականատեր, ով տեղում էլիտար բարձրահարկ շենք է կառուցելու: Հարցի լուծումն ինչպե՞ս եք պատկերացնում:

– Սա շատ բարդ հարց է, փակուղային: Քաղաքապետարանը ասում է, որ ապամոնտաժումից հետո այն հետագայում պետք է վերակազմակերպվի: Սակայն փորձը ցույց է տալիս, որ ոչ մի շենք ինչպես հարկն է չի ապամոնտաժվել և չի ապամոնտաժվում:

– Վերակառուցված, վերակազմակերպված քանի՞ շենք կա այսօր մեզանում:

– Երեք օրինակ ունենք. առաջին ամենալավ օրինակը «Հանրապետական» կուսակցության շենքն էր, որը Հյուսիսային պողոտայից տեղափոխվեց Հանրապետության փողոց և պրոֆեսիոնալ կերպով կյանքի կոչվեց: Ափսոս այն նախադեպ չդարձավ մյուս շենքերի համար նույնպես: Այնինչ ցանկության դեպքում մնացածի ճակատագրերը նույնպես կարող էին ճիշտ կազմակերպել: Կարելի էր ցուցանակներ պատրաստել և փակցնել շենքերի դիմաց:
Մի իտալացի Երևանում գնել է Եզնիկ Կողբացի 42 հասցեում Մնացականյանների շենքը, որտեղ հայերեն, անգլերեն, իտալերեն, ֆրանսերեն գրված է շենքի պատմությունը, թվականը, և թե ինչու է այդ շենքն այդքան հետաքրքիր:

– Իտալացին ճարտարապետության պահպանման ավանդույթ ունի, գուցե մենք այդ ավանդո՞ւյթը չունենք:

– Այո՛, ցավալի է, բայց մենք միշտ քանդել ենք, մենք եկեղեցիների պատերին ենք անգամ գրում, սա մշակույթի խնդիր է, և սրա դեմն առնելու միակ ձևը ֆինանսապես պատժելն է, ինքը հաջորդ անգամ է՛լ դա չի անի և կամաց-կամաց կսովորի: Հիմա Աֆրիկյանների տան հետ կապված, կարծում եմ` պրոֆեսիոնալների թիմ պետք է ստեղծվի, և քաղաքապետի հետ միասին քննարկեն, գուցե սեփականատիրոջն առաջարկեն մեկ ուրիշ տարածք: Այսպիսով, Կարեն Կարապետյանը կլինի այն քաղաքապետը, ով եկավ և ոչ թե քանդեց, այլ պահպանեց, և սա նախադեպ կլինի հին Երևանի պատմամշակութային նախագծի իրականացման: Զբոսաշրջիկներին չեմ ասում մեր քաղաքի թվականը, քանի որ ամաչում եմ, ցույց տալու բան չունեմ այդ հին մշակութային քաղաքից, այնինչ երբ Հռոմ, Աթենք կամ Վրաստան ես մտնում, տեսնում ես այդ ամբողջ հնությունը, որն այդքան խնամքով պահպանվել է…

– Երևանն անդե՞մ է:

– Իհարկե անդեմ է: Ամեն ինչ խառնված է իրար, ո՛չ թամանյանական ոճից է ինչ-որ բան մնացել, ո՛չ նոր Երևանն է նկատելի, ո՛չ էլ հինը կա:

– Քաղաքապետարանը իրականացնում է քաղաքի շենքերը ներկելու ծրագիր: Արդյո՞ք սա որոշակիորեն կփոխի քաղաքի դեմքը:

– Ողջունելի փաստ է: Նախկինների ժամանակ չտեսա նման մաքրման աշխատանքներ: Ու թեև շատ շենքերի գույների հետ համաձայն չեմ, բայց դրանք, անշուշտ, նոր շունչ են բերում քաղաքին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում