Apple-ը Չինաստանի Վանչժոու և Հուբեյ նահանգներում կարանտինում գտնվող իր աշխատակիցներին նվերների փաթեթներ է ուղարկել՝ գրում է mignews-ը:
Հավաքածուն ներառում է iPad, դիմակներ, ձեռքի օճառ, անձեռոցիկներ, թեյ, սուրճ և թխվածքաբլիթներ։
Նվերների յուրաքանչյուր փաթեթ ուղեկցված է գրությամբ, որում նշվում է, որ պլանշետները նախատեսված են երեխաների հեռավար ուսուցման համար կամ «տանը երկար մնալու» ընթացքում զվարճանալու համար: