2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքում արտաքին միջամտությունը իրականացվում է սոցիալական ցանցերի միջոցով: Այս մասին ասվում է ԱՄՆ իշխանությունների հատուկ հայտարարության մեջ:
ԱՄՆ իշխանությունները նախազգուշացնում են սոցիալական ցանցերում սուտ տեղեկություն տարածելու միջոցով ընտրողների կարծիքի վրա ազդելու օտարերկրյա փորձերի մասին, ասվում է հայտարարության մեջ:
Ընդ որում կոնկրետ միջամտության դեպքեր և երկրներ, որտեղից դրանք իրականացվում են, չեն նշվում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Սենատի Դեմոկրատական կուսակցության անդամները ցանկանում են նամակ ուղարկել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին և ֆինանսների նախարար Ստեֆան Մնուչինին՝ նախագահական ընտրություններին միջամտելու համար Ռուսաստանի նկատամամբ նոր պատժամիջոցներ կիրառելու խնդրանքով: