Այսօր չինովնիկները կաշառք չեն վերցնում, բայց ես համոզված չեմ, որ այդ չինովնիկները վաղը կաշառք չեն վերցնի: Այս մասին այսօր «2019թ․ տնտեսական արդյունքը և 2020թ․ տնտեսական մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ նշեց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը՝ հավելելով, որ ինստիտուցիոնալ առումով փոփոխություն տեղի չի ունեցել:
«Ոստիկանների հետ բոլորս ենք շփվում, զգում ենք, որ համակարգային որեւէ փոփոխություն չկա: Մի բան է փոխվել՝ վերեւի նստած մարդը այլեւս չի ասում՝ բերեք իմ բաժինը տվեք: Էդ մեկը հաստատ եղել է: ԳԱԻ-ի պետը կաշառք չի ուզում, կամ ԳԱԻ ընդունվելու համար փող չեն վերցնում: