Փետրվարի 25-ին հիվանդանոցում մահացել է Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի բնակիչ, 65-ամյա Ս. Ամիրյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել փետրվարի 18-ին Երևան քաղաքի Աբովյան փողոցում իր վարած Hyundai մակնիշի և Mercedes մակնիշի ավտոմեքենայի բախումից հետո:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ փաստի առթիվ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշերով հարուցվել է քրեական գործ։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, փետրվարի 18-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10-ի սահմաններում Աբովյան փողոցի թիվ 8 հասցեի դիմաց բախվել էին Երևանի բնակիչներ՝ 65-ամյա Սարգիս Ամիրյանի վարած Hyundai մակնիշի 72 ՏT 772 համարանիշի և 23-ամյա Արման Հովսեփյանի վարած Mercedes մակնիշի 35 ՍG 830 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր՝ Գորիս քաղաքի բնակիչ, 25-ամյա Բաբկեն Բազունցն ու Hyundai-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 20-ամյա Էլինա Բադալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց։