Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Սերժի ու Ռոբերտի շունչը Արցախում պետք է մեկընդմիշտ բացառվի. ընտրարշավը կլինի պայքար դեռ չկողմնորոշվածների համար

Երեկվանից մեկնարկել է մարտի 31-ին Արցախում սպասվող խորհրդարանական և նախագահական ընտրությունների քարոզարշավը։ Այն խոստանում է լինել հետաքրքիր՝ նախ, որ կա մեծ մրցակցություն, այս պահի դրությամբ՝ նախագահի 14 թեկնածու, և, ըստ փորձագետների, առաջին անգամ է, որ չկա պաշտոնական Երևանի թելադրանք կամ ինչպես նախորդ ընտրություններին է եղել՝ «նշանակում»։

Արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ կանխատեսում է, որ այս շրջանը բավականին լարված կանցնի. «Հաշվի առնելով այն փաստը, որ այժմյան ընտրություններն ու ընտրարշավը տարբերվում են նախորդներից, և  նաև այն փաստը, որ հիմնական թեկնածուները դեռ մինչև պաշտոնական ընտրարշավը սկսել էին ընտրողներին ակտիվորեն ներկայացնել իրենց ծրագրերը Արցախի ապագայի վերաբերյալ, կարող ենք ասել, որ Արցախի ընտրողների մեծ մասին արդեն ծանոթ է  թեկնածուներից ու կուսակցություններից շատերի կոնցեպցիան, և շատերն արդեն իսկ հստակ նախասիրություններն ունեն»։

Այդուհանդերձ, մեր զրուցակիցն ընդգծեց՝ ընտրարշավը կլինի պայքար այն մարդկանց ձայների համար, որոնք դեռ չեն կողմնորոշվել։ Մեր դիտարկմանը, թե հնարավո՞ր է երկրորդ փուլ լինի, Օհանջանյանը բացասական պատասխան տվեց՝ շեշտելով, որ իր ուսումնասիրությունները այլ բան են ասում. «Կարծում եմ, որ հենց առաջին փուլում էլ Արայիկ Հարությունյանը վստահ հաղթանակ կտանի, որը շատ մյուս թեկնածուների համեմատ ունի  հստակ ծրագիր, ինչը հաղթանակի դեպքում մտադիր է կյանքի կոչել։ Այն լուրջ վստահություն է ներշնչում և մոտ ապագայում կապահովի երկրի տնտեսական ու սոցիալական անվտանգությունը։ Իսկ դա հիմա ընտրողներին ամենաշատն է մտահոգում»։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն ակտիվորեն հետևում է Արցախում ընթացող ներքաղաքական զարգացումներին։ Նա համարում է, որ սպասվող ընտրություններն Արցախի համար կարևորագույն իրադարձություն են։ Իսկ այս ընթացքը, ըստ մեր զրուցակցի, կարևոր է թե՛ ներքին և թե՛ արտաքին իմաստով: «Արտաքին իմաստով հետևյալն է. պետք է դադարել խոսել զույգ հայկական պետությունների մասին. Արցախը Հայաստանի մասն է։ Կա՛մ պետք է հայտարարեն ուղիղ միացման մասին, կա՛մ, եթե չեն ուզում շատ ցնցում լինի, ֆեդերալ պետության ճանապարհով գնան։ Այսինքն՝ Արցախն ընդունում է Հայաստանի Հանրապետության գերակայությունը և դադարում խոսել երկու հայկական առանձին պետությունների մասին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ինչ վերաբերում է ներքին նշանակությանը, Շիրինյանն ընդգծեց. «Ինչ ուզում է լինի՝ ռեժիմի վերարտադրությունը պետք է բացառվի։ Սերժի ու Ռոբերտի շունչը պետք է բացառվի մեկընդմիշտ։ Հիմա լավ խոսակցություն է սկսվել՝ Արցախի ընդերքի ազգայնացում։ Ամեն թեկնածու իրեն կներկայացնի, ու ժողովուրդը կընտրի։ Ես պետք է հետևյալ կոչն անեմ՝ բացառեն  կլան, սիրուհի, հորեղբոր տղա, կնոջ սիրած հասկացությունները… Ինձ համար ցանկալի է, որ նոր դեմքեր դուրս գան, զզվել ենք  կիսագրագետ խոսակցություններից։ Հետո մի խնդիր կա՝ մարդը, ով Հայաստանում լավ է ներկայացված, Արցախում բնավ ճանաչելի չէ, մինչդեռ պետք է հակառակը լիներ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում