Friday, 19 06 2026
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:30
Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Իսրայելի հարվածներից Լիբանանում զոհվել է առնվազն 16 մարդ
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
09:50
ԱՄՆ-ի կողմից պայմանավորվածությունների խախտման դեպքում կհետևի հայելային պատասխան. Իրանի ԱԱԽ
Մեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումը
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է

12 տարի անց. ովքե՞ր են արձագանքել ՀՀ վարչապետի կոչին՝ մասնակցելու Մարտի 1-ի երթին

2008 թվականի մարտիմեկյան ողբերգությունից հետո ամեն տարի այդ օրը Հայաստանի քաղաքացիները երթ են կատարում  Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձան՝ հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում  գրել է. «Սիրելի հայրենակիցներ, կիրակի օրը՝ մարտի 1-ին, ժամը 18.00-ին, բոլորիդ հրավիրում ենք երթի՝ նվիրված 2008 թվականի Մարտի 1-ի զոհերի հիշատակին։ Երթը կմեկնարկի Երևանի Ազատության հրապարակից և կշարժվի դեպի Մյասնիկյանի արձան»:

Մինչ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի քաղաքացիներին երթի է հրավիրում, Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը երաշխավորագիր են ներկայացրել, որպեսզի դատարանը փոխի 2008թ. մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով անազատության մեջ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը՝ որպես խափանման միջոց։

Մինչև 2018թ. թավշյա հեղափոխությունը ընդդիմադիր քաղաքական ուժերը, որոնք տարիներ շարունակ պայքարել էին Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ռեժիմների դեմ, Մարտի 1-ին երթ էին կատարում դեպի Մյասնիկյանի արձան։ Արդյոք այս տարի և՞ս նրանք կմասնակցեն երթին։

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունն արդեն հայտարարություն է տարածել, որ մասնակցելու է Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված քայլերթին։ Միաժամանակ ՀԱԿ-ը հիշեցրել էր իր առաջարկի մասին, համաձայն որի՝ այսուհետ երթերի կազմակերպումը պետք է կատարվի պետականորեն, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդունել էր այդ առաջարկը։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, նախկին քաղբանտարկյալ Պետրոս Մակեյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հիշեցնում է, որ ինքն ու իր համախոհներն ամեն տարի մասնակցել են Մարտի 1-ի երթերին, քանի որ այդ օրը Մարտի 1-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելը մշտապես եղել է իրենց օրակարգում։

Հարցին՝ Հայաստանի և Արցախի նախկին վարչապետների երաշխավորագիրը Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ որքանո՞վ կարող է ազդեցություն ունենալ դատարանի վրա, Պետրոս Մակեյանն արձագանքեց. «Ցավոք սրտի, իշխանափոխությունից երկու տարի անց հավասարակշռության բալանսը կարծես կամաց-կամաց ծանրանում է ռևանշիստների՝ 5-րդ շարասյան օգտին։ Եվ անգամ Սերժ Սարգսյանի աջակիցների մեջ մենք տեսնում ենք օլիգարխների, գյուղապետների, քաղաքապետների, որոնք բացահայտ աջակցում են նախկին ռեժիմին։ Բնականաբար, եթե երթը շատ հզոր լինի, դատավորները կզգուշանան Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցում»։

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Նորիկ Եղիազարյանն էլ հիշեցրեց, որ իրենք ամեն տարի մասնակցել են Մարտի 1-ի երթին, այս տարի ևս բացառություն չի լինելու։

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի ազատության համար Հայաստանի և Արցախի նախկին վարչապետների երաշխավորագրին, ապա Նորիկ Եղիազարյանը նշում է, որ ամեն գործ ունի իր ընթացքը, Մարտի 1-ը դատավորների մեջ չի առաջացնի էմոցիաներ, քանի որ նրանք առաջնորդվում են օրենքներով։

Հայաստանի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Գրիգոր Հարությունյանն էլ հավաստիացրեց, որ անպայման մասնակցելու են Մարտի 1-ի երթին։

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն էլ «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության անունից Ֆեյսբուքի իր էջում կոչ է արել կորոնավիրուսի պատճառով չեղարկել Մարտի 1-ի երթը։

«Հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակի բռնկման իրական սպառնալիքը, ս.թ. մարտի 1-ին բազմամարդ երթ կազմակերպելու վերաբերյալ գործող իշխանության կոչը համարում ենք անպատասխանատու և ազգային անվտանգության համար խիստ վտանգավոր քայլ:

Առհասարակ՝ անպատասխանատու գործելակերպը դարձել է ներկայիս իշխանությունների հիմնական հատկանիշը: Նրանք իրենց բանավոր ելույթներում ընդունում են, որ առնվազն 2008 թ. Մարտի 1-ից հետո ակնհայտ է դարձել, որ ընտրությունները կեղծելով իշխանությունը շարունակաբար յուրացրած ռեժիմն արդեն ամբողջությամբ տապալել է սահմանադրական կարգը, զավթել է պետությունը և այն վերածել է պետականության և ժողովրդի դեմ կիրառվող ահաբեկչական մեքենայի, սակայն հրաժարվում են նշվածը որպես պաշտոնական իրավաքաղաքական գնահատական արձանագրել ՀՀ ԱԺ որոշմամբ և դրանից բխող քայլեր ձեռնարկել:

Շուտով երկու տարին կլրանա, ինչ իշխանությունն ասում է, թե Մարտի 1-ի գործը բացահայտված է, սակայն սպանությունների մեղավորները հայտնի չեն, միայն Ռոբերտ Քոչարյանը և նրա մի քանի մեղսակիցներն են կիսատ-պռատ ու խախուտ մեղադրանքներով հայտնվել դատարանում, դատավարությունը վերածել են ծաղրի և ժամանակ են ձգում՝ սպասելով նաև իրենց մասնակցությամբ պատրաստվող ռևանշին:

Մյուս հիմնական ոճրագործը՝ Սերժ Սարգսյանը, ընդամենը դիզվառելիքի գործով մեկ ուրիշ դատական ներկայացման դերասան է, որը լավագույն դեպքում ավարտվելու է նրա նկատմամբ համաներման կիրառմամբ:

Սակայն գործող իշխանության անպատասխանատու կառավարման «թագն ու պսակը» սահմանադրական կարգը տապալած Ռոբերտ Քոչարյանի ու նրա հանցակիցների և սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով ապստամբած Սասնա Ծռերի՝ զուգահեռաբար իրականացվող դատավարություններն են:

Զավեշտն էլ ավելի սուր երանգներով է ներկայանում, երբ նույն դատարանի նույն դահլիճում նույն մեղադրողը շաբաթվա մի օրվա ընթացքում ամենայն լրջությամբ հիմնավորում է, որ սահմանադրական կարգը տապալված է եղել, իսկ հաջորդ օրը նույնպիսի լրջությամբ տապալված վիճակը համարում է օրինակարգ և հակառակ դիրքից մեղադրում է «Սասնա Ծռերին:

Մենք անազնիվ ենք համարում նման գործելակերպը, երբ Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի ջարդարարների հետ պետական և հացկերույթի սեղանների շուրջ է նստում, հետո ժողովրդին ու Մարտի 1-ի զոհերի հարազատներին երթի է հրավիրում:

Օրվա առթիվ մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Մարտի 1-ի զոհերի հարազատներին ու մեր ամբողջ ժողովրդին:

Համոզված ենք, որ գործող իշխանությունների հետ միասին թե առանց նրանց՝ մոտ ապագայում հաղթահարվելու է արդարության ճգնաժամը, և վերջապես բացվելու է Մարտի 2-ի լուսաբացը»,- նշված է հայտարարության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում