Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Արագածոտնի մարզը կներկայանա նոր զբոսաշրջային կետերով. ներդրումային ծրագրերը հստակեցված են

Արագածոտնի մարզը զբոսաշրջության զարգացման նոր ծրագրեր է նախատեսում: ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը նշեց, որ սովորաբար զբոսաշրջիկների այցելությունների համար առանձնացվում են ավանդական մի քանի վայրեր: Իրենք նպատակ ունեն վերհանել աննկատ մնացած, սակայն պատմական արժեք ունեցող կարևոր զբոսաշրջային վայրերը:

«Տարիներ շարունակ մենք զբոսաշրջային նոր կետեր շատ քիչ ենք ունեցել, զբոսաշրջիկներին անընդհատ նույն տեղն ենք տարել:

Կարծում եմ, որ մենք պետք է այլ մոտեցում ցուցաբերենք և վերհանենք այլ զբոսաշրջային վայրերը: Մասնավորապես, մարզում ունենք պատմական արժեք ներկայացնող Դաշտադեմի ամրոցը, որի վերականգնման համար զգալի աշխատանքներ են իրականացվել, ներդրումներ են արվել: Մենք նախատեսում ենք այն տարբեր միջոցառումներով դարձնել զբոսաշրջային ակտիվ այցելությունների կենտրոն»,-ասաց Դավիթ Գրիգորյանը:

Կառավարության առաջարկով այս տարի Հայաստանում կանցկացվի Յարխուշտայի փառատոնը, և պատահական չէ, որ այն անցկացվելու է Դաշտադեմի ամրոցի հարակից հատվածում: Մարզպետը նշեց, որ նման միջոցառումները նպատակ ունեն հասարակության, այցելուների ուշադրությունը հրավիրելու նախկինում աննկատ զբոսաշրջային վայրերի վրա:

Զբոսաշրջային տեսանկյունից մարզում չբացահայտված վայրերից է Ծաղկեվանքը: Մարզպետը տեղեկացրեց, որ ներդրողների հետ արդեն պայմանավորվածություններ կան: Մոտակա հատվածում կառուցվելու են հյուրանոց, ռեստորան, ժամանցի վայր: Քննարկվում է այդ հատվածում ճանապարհի վերանորոգման հարցը:

Կոնկրետ ծրագրեր են իրականացվում գյուղական տուրիզմի զարգացման ուղղությամբ: Տուրիստական գյուղի մոդել ունենալու առաջին ծրագրերից Հայաստանում սկսել են իրականացվել Արագածոտնի մարզում՝ Լուսագյուղում: Մարզպետն առանձնացրեց այլ համայնքներ ևս, որոնք զբոսաշրջային տիպային գյուղ դառնալու բավական լավ պոտենցիալ ունեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում