Wednesday, 24 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին

Երկրորդ փուլը՝ խիստ հավանական. Արցախում առաջին անգամ չեն քվեարկի «մատուցված թեկնածուի» օգտին

Փետրվարի 26-ից կմեկնարկի մարտի 31-ին սպասվող Արցախի խորհրդարանական և նախագահական ընտրությունների քարոզարշավը։ Այն խոստանում է լինել հետաքրքիր և աննախադեպ՝ այն իմաստով, որ կա չափազանց մեծ մրցակցություն, և որ, ամենակարևորն է, փորձագետների կարծիքով՝ առաջին անգամ է, որ ընտրությունների ելքը նախապես կանխորոշված և թելադրված չէ Երևանի իշխանությունների կողմից։

Թեպետ, որոշ դիտարկումներով, հաղթելու ամենամեծ հնարավորությունն ունի Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ հաշվի առնելով մարդկային ու ֆինանսական ռեսուրսները, վերջերս տեղի ունեցած որոշ վերադասավորումներ հնարավոր է փոխեն իրադարձությունների զարգացման ընթացքը։ Խոսքը մասնավորապես ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի՝ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին աջակցելու որոշման մասին է։ Ի դեպ, որոշ տեղեկություններով՝ այս որոշումն այնքան էլ չեն ողջունել Մայիլյանի աջակիցները, որոնք համարում են, որ Մայիլյանը պետք է նոր Արցախի խորհրդանիշ լիներ և ոչ թե աջակցություն ստանար հին համակարգի ներկայացուցչի կողմից։ Այդուհանդերձ, իրադարձությունների զարգացման այս սցենարով մասնագետները չեն բացառում երկրորդ փուլը։ Ինքը Մայիլյանն էլ հայտարարում է՝ եթե լինի երկրորդ փուլ, ինքն իր տեղն այնտեղ ունի։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ քանի որ ներքին հանրային տրամադրությունները հայտնի չեն, դժվար է այս պահին հայտարարել, թե քանի փուլով կավարտվեն ընտրությունները։ Մեր զրուցակիցն այդուհանդերձ նշեց. «Երկրորդ փուլի մեծ հավանականության մասին խոսելու հիմքը հավանաբար թեկնածուների առատությունն է ու որոշակիորեն նաև այն իրավիճակը, որ փաստացի առաջին անգամ Արցախում հանրությունը ոչ թե ինչ-որ «մատուցված թեկնածուի» օգտին է քվեարկելու, այլ ընտրելու է մրցակցող թեկնածուների միջև։ Այս աննախադեպ իրավիճակը թույլ է տալիս խոսել երկրորդ փուլի մեծ հավանականության մասին, բայց դա չի նշանակում, որ բացառելի է առաջին փուլով ինչ-որ արդյունք։ Դա կախված է լինելու նախընտրական աշխատանքից, որ կտանեն թեկնածուները, այսինքն՝ թեկնածուն ինչքանով արդյունավետ կաշխատի ընտրողի հետ»։

Մեր զրուցակիցը կարծում է, որ քարոզարշավը մեծ նշանակություն է ունենալու: «Այստեղ երկու կարևոր ասպեկտ կա։ Նախ առաջինը՝ յուրաքանչյուր թեկնածու ընտրողի հետ իր աշխատանքն է տանելու, իր ծրագիրն է ներկայացնելու ու, ըստ այդմ, պետք է փորձի վստահություն շահել։ Եվ երկրորդ կարևոր ասպեկտը՝ ընդհանրապես ընտրողին հասցնել այն իրավիճակի աննախադեպությունը, որ այժմ ձևավորված է։ Այսինքն՝ ընտրության իրապես մրցակցային բնույթը։ Սա, իհարկե, չի խոսում այն մասին, որ կա իդեալական պատկեր այդ մրցակցության տեսանկյունից։

Թեկնածուներից մեկն, օրինակ, շրջանառում է ֆինանսական միջոցների ներգրավվածության հանգամանքը, խոսվում է նաև այլ միջամտությունների մասին։ Սրա պատասխանը պետք է տան նաև դրա համար պատասխանատու կառույցները, որոնք պետք է ապահովեն ընտրության օրինականությունը։ Բայց այս ամենով հանդերձ՝ թեկնածուները պետք է ընտրողին հասցնեն նաև քվեարկելու կարևորությունը։ Այսինքն՝ հասցնեն այն միտքը, որ հենց ընտրողի քվեարկությունն է որոշելու, թե ինչպիսի արդյունք է գրանցվելու»,- եզրափակեց Հ. Բադալյանը։

ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ թեկնածուների այսօրինակ առատության պայմաններում երկրորդ փուլն անխուսափելի է: «Ըստ իս՝ թեկնածուներից որևէ մեկը չունի ակնհայտ առավելություն, որ առաջին փուլում 50 տոկոսից ավելի ձայն ստանա, ուստի երկորդ փուլն անխուսափելի է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Վարդանյանի դիտարկմամբ՝ ֆավորիտ թեկնածուները մի քանիսն են՝ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյան, ԱԳ նախարար Մասիս Մայիլյան, նաև՝ Դաշնակցության թեկնածուն, քանի որ ՀՅԴ-ն Արցախում հզոր կառույց ունի. «Ինչ-որ առումով ֆավորիտ է նաև Վիտալի Բալասանյանը, իսկ ինչ վերաբերում է ՀՅԴ թեկնածուին, չեմ ասում, որ առաջին, երկրորդ տեղում կարող է նա լինել, բայց երրորդ, չորրորդ տեղին կարող է հավակնել՝ նշածս պատճառով»։

Արմեն Վարդանյանը կիսում է Հակոբ Բադալյանի մոտեցումը այն հարցում, որ քարոզարշավը շատ բան կարող է փոխել. «Ուժերի դասավորությունն էլ կարող է փոխվել, որովհետև Արցախում անընդհատ տարբեր քաղաքական կոնֆիգուրացիաներ են լինում, տարբեր ուժեր հայտարարում են այս կամ այն գործչին սատարելու մասին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում