6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի եւ Իրանի սահմանակից շրջանում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ցնցումները գրանցվել են 20,00-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է թուրքական Օզալպ քաղաքից 52 կմ հարավ-արեւելք եւ իրանական Թավրիզ քաղաքից 160 կմ արեւմուտք:
Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Սա Թուրքիայի եւ Իրանի սահմանի մոտ արդեն երկրորդ երկրաշարժն է: