Չինաստանի մայրցամաքում 2,442 մարդ արդեն մահացել է նոր տեսակի կորոնավիրուսից: Այս մասին հաղորդում է Առողջապահության պետական կոմիտեի կայքը:
Պետական կոմիտեի տվյալներով, գրանցվել են վարակվածության հաստատված 76936 դեպք:
Ինչպես նշված է, այժմ կորոնավիրուսով տառապում է 51 606 մարդ, որոնցից 10 968-ը ծանր վիճակում են:
Նշվում է, որ համաճարակի ընթացքում հիվանդանոցներից դուրս է գրվել ընդհանուր առմամբ 22 888 հիվանդ:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի նոր տեսակ է, որին տրվել է Covid-2019 պաշտոնական անունը: