Tuesday, 19 03 2024
Նիկոլ Փաշինյանն ապահովագրում է իրեն Ա եվ Բ պլանների համա՞ր
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին
Էրդողանը շնորհավորել է Պուտինին
00:03
ԱՄՆ-ն չի շնորհավորի Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին
Արա Աբրահամյանի ներկայացուցիչը 20-ամյա երիտասարդի է ծեծի ենթարկել
Փաշինյանը փոխզիջման օրինակ է ծառայում․ 31 գյուղի հեկտարները կվերադարձվե՞ն
Մեր քաղաքականությունն է թույլ չտալ պատերազմ. Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում էր
ՌԴ նախագահի ընտրության բուն ինտրիգը նոր է սկսվում
Երթուղայինի վարորդը և կանգառում սպասող կինը հարվածներ են հասցրել միմյանց
ՆԱՏՕ-ն նախապատվությունը տալիս է Բաքվի՞ն․ Ստոլտենբերգի «անհամաչափ» օրակարգը
«Վերընտրված» Պուտինը և հայկական պետականությունը անհամատեղելի են
Այս պատմական անողնաշարությունը չի ներվելու հենց պատմության կողմից
Քննարկել ենք ԼՂ-ից բռնի տեղահանումից հետո Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված անվտանգային մարտահրավերները. Նարեկ Մկրտչյան
Մի քանի լարի վրա չենք խաղում. իրավունք չունենք երկիրը բախտախնդրության տանելու
Պուտինի ստեփանակերտյան Նավրուզը
Podcast կարևորի մասին
21:50
ԵՄ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի նկատմամբ
Գորիսում երեք հոգու նկատմամբ հրազենով սպանության փորձի համար հետախուզվողը հայտնաբերվել է
21:30
Նիգերը կարող է Իրանին ուրանի հասանելիություն տալ
21:20
Եվրախորհրդի որոշմամբ՝ Ուկրաինային լրացուցիչ 5 մլրդ եվրոյի ռազմական աջակցության կցուցաբերվի
Գողական ռազբորկա, կրակողներ՝ ամենաանվտանգ քաղաքում
Միջադեպ մերձդնեստրում. ՆԱՏՕ-ն սկսել է ամենամեծ ռազմակայանի կառուցումը
4 գյուղերի «վերադարձով» Հայաստանի գլխին կախված վտանգները չեն պակասի, ճիշտ հակառակը
Քաղաքացիներն ապօրինի զենք-զինամթերք են կամավոր հանձնել, նաև` փրկարարական ջոկատում

«Սիկտիր էղեք տնիցս». Գյումրիում 34-ամյա տղամարդը դանակահարել է իր տուն հագուստ գնելու եկած երկու կնոջ

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Գագիկ Կ.-ի գործի դատական քննությունը:

Դեպքի պահին Գագիկ Կ.-ն 34 տարեկան էր:

Նրան մեղադրանք էր առաջադրվել երկու ծանոթ կանանց խուլիգանական դրդումներով դանակահարելու, դիտավորությամբ նրանց առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 9-րդ կետերով:

Դատարանը հաստատված է գնահատել հետևյալը:

2017 թվականի դեկտեմբերի 25-ին, ժամը  21-ի սահմաններում Գագիկ Կ.-ն միջին աստիճանի ալկոհոլային հարբածության վիճակում գտնվել է Գյումրի քաղաքի իր բնակարանում, որտեղից

գնումներ կատարելու նպատակով նրա հեռախոսազանգից հետո նրան են այցելել Գյումրիի բնակչուհիներ Հռիփսիմե Ղ.-ն ու Գայանե Ծ.-ն:

Տանտերը՝ Գագիկ Կ.-ն, իր տուն այցելած կանանց առանց պատճառի, վնասվածքներ հասցնելու դիտավորությամբ դանակահարել է. դանակի մեկ հարված է հասցրել Հռիփսիմեի որովայնի ձախ հատվածին, նրա առողջությանը պատճառել է ծանր վնաս՝ որովայնի ձախ միզոգաստրալ շրջանի ծակած-կտրած, թափանցող վերքի ձևով՝ մեծ ճարպոնի, բարակ աղու միջընդերքի վնասումներով, ներքին արյունահոսութամբ: Այնուհետև Գագիկ Կ.-ն դանակի երկու հարված է հասցրել Գայանեի կրծքավանդակի ձախ հատվածին ու որովայնին, ապա հետապնդել է փախչող կանանց, աստիճանների վրա վայր է գցել Գայանեին, ևս երկու անգամ դանակով հարվածել է նրա որովայնի ու ձախ այտի շրջաններին, նրա առողջությանը պատճառել է ծանր վնաս՝ էպիգաստրալ շրջանի ծակած-կտրած, թափանցող, վերցայլային շրջանի, ձախ կրծքագեղձի  ծակած-կտրած, չթափանցող, ձախ այտային շրջանի, աջ դաստակի երրորդ մատի կտրված վերքերի, ձախ սրունքի կոտրվածքի ձևով:

Մեղսագրված արարքի համար Գագիկ Կ.-ն դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Նախաքննության ընթացքում նա պնդել է, թե որևէ հանցանք չի գործել, որևէ մեկին վնասվածք չի պատճառել: Դեպքի օրը ժամը 19-ից հետո եղել է իր տանը, ոչ մեկին չի տեսել, իր տուն ոչ ոք չի եկել: Ժամը 21-22-ի սահմաններում դուրս է եկել շքամուտք, տեսել է աստիճաններով բարձրացող երկու զինվորականի, մի փոքր խոսակցություն է ունեցել նրանց հետ՝ չի հիշում՝ ինչ թեմայով: Հետո եկել են ոստիկանները, իրեն բերման են ենթարկել:

Գագիկ Կ.-ն նշել է, թե վնասվածքներ ստացած կանանց հետ ինքը ոչ մի առնչություն չունի:

Նախաքննական ցուցմունքը դատարանում հրապարակվելուց հետո ամբաստանյալը հայտարարել է, թե դեպքի պահին խմած է եղել, չի հիշում՝ ինչ է եղել, տուժողների հետ թշնամություն չի ունեցել: Երկու անչափահաս երեխ ունի, 2017 թվականին ամուսնալուծվել է, սկսել է  խմել:

Տուժող Հռիփսիմեն դատարանում ասել է, թե ընկերուհու հետ Գագիկի տուն էին գնացել կոշիկ ու հագուստ գնելու, չի հասկացել՝ Գագիկը ինչու այդպես վարվեց իրենց հետ, իրենց մեջ վիճաբանություն չի եղել:

Նախաքննական ցուցմունքում Հռիփսիմեն հայտնել է, թե զբաղվում է մանրածախ առևտրով: Գյումրեցի Գագիկին ճանաչում է շուրջ մեկ տարի, ծանոթացել է քաղաքի կենտրոնական շուկայում՝ վերջինիս պատկանող տաղավարից հագուստ գնելու ժամանակ:

Հետո մի քանի անգամ գնացել է Գագիկի բնակարան, հագուստ է գնել ու վերավաճառել: Ինքը Գագիկին պարտք չի եղել, գումարային կամ այլ խնդիրներ իրենց միջև չեն եղել:

Դեպքից հինգ-վեց օր առաջ իր ընկերուհի Գայանեի հետ գնացել է Գագիկի տուն, հեռախոսով նկարել է ծախու ապրանքները, որ ցույց տա հաճախորդներին, եթե գնորդ գտնի՝ Գագիկից գնի ապրանքն ու  վերավաճառի:

2017 թվականի դեկտեմբերի 25-ին, ժամը  19-ն անց 30-ի սահմաններում, երբ Գայանեի հետ էր, իրեն զանգել է Գագիկը, հայտնել է, թե տանն է, կարող են այցելել ու ծախու ապրանքները նայել, գնել: Մինչ այդ ինքը Գագիկին ասել էր, որ  որոշ ապրանքներ ցանկանում է գնել:

Գագիկի զանգից հետո Գայանեն ասել է, թե ինքն էլ է ուզում որոշ ապրանքներ գնել, միասին գնացել են Գագիկի բնակարան: Մուտքի դուռը բաց էր, իրենք ներս են մտել: Գագիկը խմած էր: Նա իրենց ներս է ուղեկցել, օղի է հյուրասիրել: Իրենք չեն խմել: Նա խմել է: Հետո Գագիկին ասել են, որ եկել են հագուստ գնելու, նա էլ հանկարծ վրդովվել ու ասել է. «Ոչ մի շոր էլ չեմ տալու, սիկտիր էղեք տանիցս»:  Այս ասելով՝ նա տարօրինակ շարժումներ է կատարել, խոսել է ինքն իրեն:

Ինքն ու Գայանեն տեսնելով նրա տարօրինակ պահվածքը՝ գնացել են միջանցք, որ հեռանան: Փորձել են մուտքի դուռը բացել, այն փակ է եղել: Բանալին դռան վրա չէր: Գագիկը միջանցքում դրված բազմոցի մոտ էր, երբ շրջվել է, նրա ձեռքին ծալովի  դանակ են տեսել, որը փակ էր: Նա մոտեցել է իրեն, ինքը փորձել է դանակը վերցնել նրա ձեռքից, բայց չի կարողացել:

Գագիկը բացել է  դանակն ու մեկ անգամ հարվածել է իր որովայնին: Գայանեն եկել, կանգնել է իրենց մեջտեղում, որ խանգարի, բայց Գագիկը նույն դանակով երկու անգամ հարվածել է Գայանեին, հետո բանալիով բացել է մուտքի դուռը, իրեն հրելով դուրս է հանել բնակարանից: Գայանեն իր հետևից դուրս է փախել: Գագիկը նրա հետևից հասել, աստիճանահարթակի վրա նրան հրել է: Գայանեն ցած է գլորվել, այդ ժամանակ ոտքի կոտրվածք է ստացել: Գագիկն իջել է երկրորդ հարկի աստիճանահարթակ, որտեղ ընկել էր Գայանեն, բռնել է նրա հագուստից, նրան վեր է  բարձրացրել ու նորից դանակով հարվածներ է հասցրել: Ինքը գնացել, քաշել է Գայանեին, ազատել է Գագիկի ձեռքից, երկուսով դուրս են փախել, պատահական մեքենա են կանգնեցրել, վարորդն իրենց տեղափոխել է հիվանդանոց:

Տուժող Գայանեն նախաքննության ժամանակ հայտնել է, որ Գագիկի հետ ծանոթացել էր Հռիփսիմեի միջոցով, դեպքից առաջ գնացել էր նրա տուն՝ ձմեռային կոշիկներ գնելու:

Դեկտեմբերի 25-ին Գագիկը զանգել է Հռիփսիմեին ու ասել է, թե կարող են գնալ նրա տանից գնումներ կատարելու:

Գագիկի բնակարանում մինչև դեպքը իրենք մնացել են մոտ կես ժամ: Գագիկն իրենց ուղեկցել է ննջասենյակ, որտեղ մետաղե ձողի վրա կախված էին մուշտակներ, բաճկոններ, պիջակներ, պատի տակ դրված էին վաճառվող կոշիկները:

Գագիկը խմած էր: Իրենց ներկայությամբ էլ է խմել: Երբ նրան ասել են, որ ապրանքները տա, նա վիրավորել է իրենց, ասել է, թե ոչ մի ապրանք չի տա, ասել է. «Սիկտիր էղեք տանիցս»:

Զգալով, որ նրա պահվածքը տարօրինակ է, իրենք փորձել են դուրս գալ բնակարանից, բայց մուտքի դուռը փակ էր…

Երբ Գագիկը միջանցքում դանակով հարվածել է Հռիփսիմեին, ինքը կանգնել է նրանց մեջտեղում՝ հետագա հարվածները կանխելու համար: Գագիկը դանակով հարվածներ է հասցրել իր կրծքին ու որովայնին, դրանից հետո բանալիով բացել է  դուռը, Հռիփսիմեին դուրս է հրել, ինքն էլ նրա հետևից է փախել:

Աստիճանների վրա Գագիկը հրել, գցել է իրեն, ինքը գլորվել է մի հարկ, ոտքը կոտրվել է: Գլորվելու ընթացքում ինքը հրել է Հռիփսիմեին, նա էլ ընկել է իր վրա: Գագիկը եկել է երկրորդ հարկ, բռնել է իր շորերից, մի քիչ բարձրացրել ու դանակի ևս երկու հարված է հասցրել իր որովայնի ու ավելի ներքևի մասերին: Հռիփսիմեն քաշել, ազատել է իրեն, դուրս են փախել շենքից…

Այն բանից հետո, երբ Գագիկը աստիճանների վրա հետապնդել ու դանակահարել էր կանանց, ու վերջիններս փախել էին, Գագիկը երրորդ հարկ բարձրանալով՝ թակել էր բնակարաններից մեկի դուռը, որի բնակչուհին դեպքի պահին աղմուկի վրա բացել էր դուռն ու տեսել էր՝ ինչ է կատարվում:

Այդ բնակչուհին խիստ վախեցած անմիջապես զանգել է  իր զինծառայող ամուսնուն, հայտնել է, թե մուտքում բղավում էին, մի տղամարդ հարվածում էր ինչ-որ կանանց, հետո էլ եկել, թակել է իրենց դուռը:

Զինվորականն իր ղեկավարի հետ անմիջապես գնացել է իրենց շենք: Շքամուտքում արյուն են տեսել՝ առաջինից  մինչև երրորդ հարկ: Երրորդ հարկի բնակարանի մուտքի մոտ էլ արյուն կար:  Իրենց ձայները լսելով՝ 30-35 տարեկան տղամարդը՝ այդ բնակարանի բնակիչ Գագիկը, բացել է դուռը, բայց տանից դուրս չի եկել: Զինվորականները հրել, բացել են դուռը, տղամարդը ձեռքի առարկան պահել է մեջքի կողմում ու քայլել է դեպի զինվորականները: Վերջիններս ասել են՝ կանգնիր, կկրակենք, եկել ենք խոսելու: Տղամարդը ձեռքի արյունոտ դանակը լվացել է տաշտակում եղած ջրով, ծալել, դանակը գցել է միջանցքի հատակին, իսկ տաշտակի ջուրը լցրել է դռան շեմին՝ մաքրելով այնտեղ եղած արյան հետքերը: Զինվորականները ոլորել են նրա ձեռքերը, պառկեցրել են շքամուտքում, զանգել են ոստիկանություն:

Դատարանը եզրահանգել է, թե դատական քննությամբ չի հաստատվել, որ Գագիկ Կ.-ն հանցավոր արարքը կատարել է խուլիգանական դրդումներով` 112 հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով:

Գագիկ Կ.-ն մեղավոր է ճանաչվել երկու հոգու դանակահարելու, նրանց առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հացնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի միայն 1-ին կետով:

Գագիկ Կ.-ն դատապարտվել է 6 տարի ազատազրկման, այս պատժին հաշվակցվել է նախնական կալանքի տակ գտնվելու երկու ամիսը, վերջնական պատիժ է սահմանվել 5 տարի 10 ամիս ազատազրկումը:

Պատժի սկիզբը՝ 2018 թվականի մայիսի 24-ից:

Գագիկ Կ.-ից հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի  642 հազար 320 դրամ՝ որպես դատական ծախսերի՝ կատարված համալիր փորձաքննության արժեքի հատուցում:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում