Tuesday, 14 05 2024
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել

Ներկա ստատուս քվոն՝ առանց զոհերի, արցախյան հարցի լուծումն է

Զինված ուժերի Գլխավոր շտաբը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է, որ 2020 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 17-ը Զինված ուժերում գրանցված 13 մահվան դեպքերից 4-ը դժբախտ պատահարի հետևանք են, 4-ը պայմանավորված են ծառայության հետ առնչություն չունեցող դեպքերով, իսկ մնացած 5-ի դեպքում էլ հարուցվել է քրեական գործ։

Ինչո՞ւ է մեզ մոտ պատկան մարմինների կամ պատասխանատուների կողմից հասարակության հարցադրումների պատասխանները տալու փոխարեն նման հաղորդագրություններից հետո հարցադրումների նման շարան առաջացնում․ «Առաջին լրատվական»-ի հարցին քաղաքագետ Անուշ Սեդրակյանը պատասխանեց․ «Դա շատ բնական է։ Երկու գերսխալ դիրքորոշում կա Զինված ուժերի հանդեպ։ Առաջինը՝ դա նախորդ իշխանությունների դրսևորված մեթոդաբանությունն է, համաձայն որի՝ Զինված ուժերը հայրենասիրական մի կառույց է, որը պետք է սնվի մի կողմից պաթոսով, իսկ մյուս կողմից՝ պաշտպանության նախարարությունում իրականացվող բազմաթիվ կոռուպցիոն սխեմաներով։ Այդ կոռուպցիոն սխեմաներից բոլորն էին տեղյակ, և դա անդրադառնում էր զինվորի սննդի և այլնի վրա։ Դա մի դիրքորոշումն է, այսպես ասած՝ հայրենասիրական և օդից սնվող, որտեղ բոլոր լուրերը պետք է ծածկադմբոց անել։

Այժմ կա հակառակ բևեռը, այսպես ասած՝ հեղափոխական մոտեցում, համաձայն որի՝ բանակը պետք է ապրի, շնչի նոր գաղափարներով, որը պետք է բերի նոր մոտեցումներ։ Ցավում եմ, բայց ճշմարտությունը, ինչպես միշտ, այդ երկու մոտեցումների հանդիպման կետում է։ Նախ և առաջ՝ բանակը պետական կառույց է, որը պետք է կայացնել։ Տեսեք՝ հաղորդագրության մեջ նշվում է, որ 4-ը պայմանավորված են ծառայության հետ առնչություն չունեցող դեպքերով․ չկա նման բան։ Եթե այն առողջական է, ապա ինչո՞ւ է այդ զինվորը հասել մարտագիծ՝ ինչպիսի բուժզննում է նա անցել, ինչպիսի անձնական խնդիրներ է նա ունեցել։ Իսրայելական բանակի ցանկացած գումարտակում հոգեբան է աշխատում։ Բանակն այն տեղն է, որտեղ ոչ միայն զինվորն է առավելագույնս ծառայում պետությանը, այլ այնտեղ պետությունը պարտավոր է ծառայել իր սահմանները պաշտպանող զինվորին։ Ահա այդ բալանսը պահպանելու մեջ է խնդիրը»։

 

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում