Thursday, 02 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Այս ընտրությունները կարող են Արցախը կանգնեցնել լուրջ ճգնաժամի առաջ․ Դավիթ Բաբայան

2020 թվականի մարտի 31-ին Արցախում սպասվում են համապետական ընտրություններ․ ընտրելու են նախագահ և ձևավորելու են Ազգային ժողով։

Ի՞նչ տրամաբանությամբ են անցնելու ընտրություններն Արցախում․ այստեղ էլ է գործելո՞ւ Հայաստանի օրինակը, թե՞ Արցախում այլ սկզբունք է գործելու․ «Առաջին լրատվական»-ի հարցին Արցախի պահպանողական կուսակցության նախագահ, արցախի նախագահի թեկնածու Դավիթ Բաբայանը պատասխանեց․ «Գիտե՛ք, տարբերություն կա այս երկու ընտրությունների միջև։ Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, իսկ այստեղ առհասարակ իշխանական բուրգն է փոխվում։ Ինչո՞ւ եմ այդպես ասում, որովհետև ընտրությունները միաժամանակ լինելու են և՛ նախագահի, և՛ Ազգային ժողովի։ Փաստորեն, և՛ գործադիր, և՛ օրենսդիր մարմինները պետք է վերափոխվեն․ նոր կազմ է լինելու։ Դա նույնպես փոփոխություն է, բայց ընտրությունների միջոցով։

Ես կանխատեսում եմ, որ շատ ակտիվ են լինելու։ Մեր կուսակցությունը կողմ է, որպեսզի լինի ակտիվ, թեժ մրցակցություն, բայց չթշնամանանք մեկս մյուսի դեմ, որովհետև այսօրվա քաղաքական մրցակիցներս վաղը կարող է միասին կանգնենք մի խրամատում։ Այս հրամայականը բոլորս միշտ պետք է հիշենք»։

Տևական ժամանակ Արցախից, նաև այսօրվա թեկնածուներից որոշները պարբերաբար հանդես էին գալիս պաշտոնական Երևանի դեմ, և բնորոշումներ կային, որ սերմանվում է ատելություն։ Հիմա ի՞նչ խմորումներ են Արցախում․ «Առաջին լրատվական»-ի հարցին Դավիթ Բաբայանը պատասխանեց․ «Դուք քաջատեղյակ եք, որ մենք բազմիցս հայտնել ենք՝ անթույլատրելի է, որ որևէ ձևով Մայր Հայաստանի և Արցախյան Հայաստանի (դա այն տերմինաբանությունն է, որը շրջանառության մեջ է դրել Արցախի պահպանողական կուսակցությունը) միջև թշնամանք և տարաձայնություն լինի։ Ավելին՝ իմ ֆեյսբուքյան եթերներից մեկի ժամանակ ես դիմել եմ մեր հանրությանը և կոչ եմ արել, որ առհասարակ հայաստանցի բառակապակցությունը չօգտագործել, որովհետև մենք բոլորս ենք հայաստանցի։ Աշխարհագրորեն տարանջատելու համար կարող ենք ասել երևանցի, սևանցի, սյունեցի, արցախցի, բայց ոչ հայատանցի և ղարաբաղցի։ Ի միջի այլոց, այդ ղարաբաղցի, հայաստանցի տերմինները մտցվել է 1920-ական թվականներին Ադրբեջանի կողմից, որպեսզի տարանջատվի»։

 

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում