ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը տեղեկացնում է, որ այսօր՝ փետրվարի 20-ին, Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ՝ Ռոբերտ Քոչարյանի անունից շնորհավորական նամակ է հղվել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ շնորհավորելով նշանավոր տոնի և ղարաբաղյան շարժման տարեդարձի կապակցությամբ՝ նախագահ Քոչարյանը բարեկեցություն, ոգու ամրություն և հարատև խաղաղություն է մաղթել Արցախի ժողովրդին։