Monday, 13 07 2026
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ
Հայ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայից
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
Իսրայելը Թուրքիային չի կարող չհամարել պոտենցիալ հակառակորդ. F-35-ը նրան կդարձնի ավելի ագրեսիվ
21:50
«Մենք նեղուցը պահպանում էինք ձրի, բայց հիմա գումար կվաստակենք». Թրամփ
Սամվել Կարապետյանը դատարկ հայտարարությունների չեմպիոն է․ մեկ հոդաբաշխ միտք չի հայտնել
21:30
Եվրոպայում արտակարգ շոգի պատճառով առնվազն 10 հազար մարդ է մահացել
Անկլավների փոխանակում չի լինելու. Առանց Հայաստանի հնարավոր չէ երկաթուղային ապաշրջափակում
21:09
Մեծ Բրիտանիան ԻՀՊԿ-ն կդասակարգի որպես ազգային անվտանգության համար սպառնալիք. ներքին գործերի նախարար
Հայաստանի թիվ մեկ առաջնահերթությունը անվտանգային միջավայրի օպտիմալացումն է
20:50
Սաուդյան Արաբիան հարվածել է Սանայի օդանավակայանին
Վերացվել է «Կաչոտա» արտադրատեսակի արտադրության կասեցումը
20:30
Իսրայելի գաղտնի գործողությունը՝ Ահմադինեժադի մասնակցությամբ. NYT
Հայաստան կներթափանցեն սառը օդային հոսանքներ. Սուրենյան
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
Զգուշացում․ «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» առաջարկները կեղծ են
19:50
Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել օրինագծեր ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին
Պռոշյան համայնքում կասեցվել է հեղուկ գազի վաճառքով զբաղվող ընկերության գործունեությունը․ ՇՎՏՄ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
19:10
Բանգկոկի բարերից մեկում խոշոր հրդեհի հետևանքով 27 մարդ է զոհվել
Ծեծել են և փորձել են սպանել «Բգո-ին․ վեճը ծագել է երկար ձեռքսեղմումից
Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 14 սմ-ով․ Լևոն Ազիզյան
18:50
Էբոլա վիրուսը տարածվել է Կոնգոյի ևս երկու նահանգում

Ողջունելի է, որ «Ոչ» ասողներն այդ տեսքն ունեն. Իշխանությունների համար դժվար կլինի նրանց դարձնել «սև»

Երեկ առավոտյան ձևավորվել է սահմանադրական փոփոխությունների ապրիլի 5-ի հանրաքվեի «Ոչ»-ի շտաբ: Երբ սպառվեց խորհրդարանական ուժերին տրված ժամանակը, «Ոչ»-ի արշավ սկսելու մասին հայտարարեց քաղաքացիական նախաձեռնությունը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողով են դիմել գործող իշխանությունների քննադատությամբ հայտնի մի խումբ իրավաբաններ, ցուցակը ղեկավարելու է «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ ողջունում է, ոգևորված է, որ ձևավորվեց «Ոչ»-ի շտաբ. «Ապագա քաղաքական էլիտայի հայտ է ներկայացվել։ Նրանցից մի քանիսին ես ճանաչում եմ ու համակրում՝ անկախ նրանից, որ նրանց հետ համաձայն չեմ։ Ողջունելի է, որ հակառակորդս այդպիսի տեսք ունի, այդքան բարձր քաղաքացիական գիտակցություն։ Նախևառաջ հարկավոր է ասել, որ Հայաստանում գտնվեցին մի խումբ մտավորականներ, որ ՀՀ քաղաքացիների շահը բարձր դասեցին, քան թե տվյալ դեպքում տակտիկական հետևանքները այդ արարքի։ Ստրատեգիայի, ռազմավարության իմաստով իրենք էլ են շահում, հասարակությունն էլ, հայրենիքն էլ»։

Թեպետ Արշակյանն «այո»-ի կողմնակից է և «ոչ» ասողին իրեն հակառակորդ է համարում, այդուհանդերձ ընդգծում է. «Ես ողջունում եմ իմ դեմ կանգնած մրցակցին, նրանց հետ կարող եմ վիճել, չհամաձայնել, բայց նրանց նկատմամբ հարգանք ունեմ։ Այդ մի քանիսը, որոնց ճանաչում եմ, հարգարժան են, արարքն էլ է հարգարժան։ «Ոչ» ասողները մեզ պարտվելու են, բայց անխոս՝ քաղաքացիական բարձր գիտակցություն են դրսևորում»։

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը հիշեցնում է՝ թե՛ Երևանի ավագանու և թե՛ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը իշխանությունները հիմնել են սև ու սպիտակի սկզբունքի վրա։ Ըստ մեր զրուցակցի՝ սպասվելիք հանրաքվեի ժամանակ այդ տեխնոլոգիան բարդ կլինի իրականացնել՝ ի տարբերություն հեղափոխական շրջանի: «Այժմ իշխանություններն իհարկե նման փորձ կանեն, բայց այս դեպքում նախկին իշխանության ուժերը՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, իրենց բնութագրմամբ՝ սևերը, քարոզարշավին չեն մասնակցում։ «Ոչ»-ի շտաբում լինելու են իրավաբաններ ու փաստաբաններ, որոնց «սև» դարձնելը բավականին բարդ կլինի։ Այսինքն՝ մարդկանց չեն կարող ասել, որ այս փաստաբանը սև է, ուստի սև ու սպիտակի տեխնոլոգիան կարող է աշխատող չլինել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ իրավաբանները հարցը կներկայացնեն իրավական տեսակետից և ոչ՝ քաղաքական. «Կփորձեն մարդկանց ցույց տալ, թե որքանով է այն համապատասխանում Սահմանադրությանը։ Իսկ իշխանությունները քաղաքական քարոզարշավ են անցկացնելու. կստացվի, որ ընտրողը մի կողմից՝ լսելու է իրավական կողմը, մյուս կողմից՝ քաղաքական։ Այստեղ դժվար կլինի ասել, թե որ կողմը հաղթող կլինի։ Պնդել, որ դա կլինի իշխանությունը, այդքան էլ միանշանակ չէ։ Այստեղ կա մեկ ուրիշ կարևոր խնդիր՝ հասարակությանը համոզել գնալ ու «այո» ասել, որպեսզի ՍԴ դատավորները փոխվեն։ «Այո»-ի մոտիվացիան՝ մարդկանց տեղամասեր ուղարկելու հետ կապված, բավականին թույլ է, արդյոք նրանց ասածը կարո՞ղ է դրդել մարդկանց գնալ տեղամաս ու գնալուց հետո քվեարկել քո ուզածով։ «Ոչ»-ը ուժեղ չէ, բայց «այո»-ի մոտիվացիան բավականին թույլ է, ուստի ստեղծվում է մի իրավիճակ, երբ մանիպուլյացիոն տեխնոլոգիաներ են սկսում կիրառվել իշխող թիմի կողմից՝ մասնավորապես շրջանառության մեջ է դրվում այն թեզը, որ ՍԴ-ն նախկին իշխանությունների վերջին բաստիոնն է»։

Լուսանկարը՝ 4rd.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում