Տարվա սկզբից Ուրուգվայում առնվազն 14 մարդ դարձոլ է դենգե տենդի զոհ՝ հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին:
Ինչպես նշված է, հիվանդացության աճ է նկատվում նաև Արգենտինայում, Բրազիլիայում և Պարագվայում:
Ուրուգվայի իշխանությունները կանխարգելման նպատակով քաղաքացիներին խորհուրդ են տալիս շաբաթվա ընթացքում երկու անգամ քլորի օգնությամբ ախտահանել ջրի պահման տարաները և խուսափել ջրի կուտակումներից, որոնք սնուցիչ միջոց են ծառայում են վարակը տարածողների՝ մոծակների համար։