ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է դադարեցնել պրակտիկան, որով թույլատրվում է վարչակազմի մյուս անդամներին ծանոթանալ իր միջազգային հեռախոսազրույցների բովանդակության հետ։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։
Ավելի վաղ ԱՄՆ-ում սկանդալ էր բռնկվել այն բանից հետո, երբ անանուն տեղեկատուն հայտնել էր, որ Թրամփը ճնշում է գործադրում Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու վրա՝ ֆինանսական ու ռազմական օգնության դիմաց, որպեսզի ուկրաինական իշխանություններին համոզեն հետաքննություն անցկացնել նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու նկատմամբ։
Փետրվարի 5-ին ԱՄՆ Սենատը փակեց իմպիչմենտի գործը՝ Թրամփի լիակատար արդարացումով: