Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «հայր» և «մայր» կարգավիճակը կպահպանվի, քանի դեռ նա պետության ղեկավարն է, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ Ռուսաստանում չեն գործի «ծնող թիվ 1» և «ծնող թիվ 2» հասկացությունները:
Բացի այդ, Ռուսաստանի ղեկավարը բարձր է գնահատել պատգամավոր Օլգա Բատալինայի՝ որպես ամուսնություն տղամարդու և կնոջ միջև միությունն ամրապնդելու նախաձեռնությունը: Սակայն նա պարզաբանել է, որ ձևակերպումը պետք է մանրակրկիտ մշակվի:
«Իսկ եթե դա լիարժեք ընտանիք չէ, ապա ի՞նչ: Որոշ բաներ պետք է հստակեցվեն. ամուսնությունը՝ տղամարդու և կնոջ միությունն է, ընտանիքի պարագայում՝ մի փոքր այլ կերպ»,- հավելել է Պուտինը: