Չինաստանում կորոնավիրուսի բռնկումից հետո ավիահաղորդակցությունն այլ երկրների հետ կրճատվել է 67 տոկոսով: Այս մասին գրում է Nikkei ճապոնական տնտեսական թերթը:
Թերթի տվյալներով՝ մոտավորապես 80 տոկոսով կրճատվել են Չինաստան-ԱՄՆ չվերթները, որը մտցրել է երկիր մուտքի առավել խիստ սահմանափակումները: Մոտավորապես կիսով չափ նվազել են Չինաստան-Ճապոնիա չվերթները, ինչպես նաև կրճատվել են Հարավային Կորեայի և Չինաստանի միջև չվերթները:
Թերթի փորձագետների գնահատմամբ, չվերթների կրճատումը ազդել է առնվազն 2,4 մլն մարդկանց պլանների վրա: Nikkei-ը կանխատեսում է, որ դա կարող է անմիջական հարված հասցնել տուրիզմին և հանգեցնել գլոբալ տնտեսության աճի տեմպերի դանդաղմանը: