Թերթի տեղեկություններով՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի մանկապարտեզներում արդեն սկսել են, այսպես ասած, նախընտրական քարոզարշավը: Ըստ որոշ մանկապարտեզների աշխատակիցների՝ հատկապես վերջերս Կապանի մանկապարտեզներում աշխատանքի են ընդունում նրանց, ովքեր խոստանում են համալրել Դաշնակցության (ՀՅԴ) շարքերը.
«Մեր զրուցակից աշխատակիցները նաև ընդգծեցին, որ նախակրթարաններում աշխատանքը պահպանում են այն աշխատակիցները, ովքեր ՀՅԴ-ից են: Ի դեպ, նշենք, որ Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը ևս ՀՅԴ անդամ է: Երեկ այս մասին փորձեցինք հետաքրքրվել Կապանի քաղաքապետարանից: Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Կապանի քաղաքապետարանի նման կեցվածքը, քաղաքապետարանի Կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Անուշ Սիմոնյանը պատասխանեց. «Այդպիսի բան չկա: Ես բաժնի պետն եմ և հավաստիացնում եմ Ձեզ, որ չկա այդպիսի բան: Ես պնդում եմ դա, որ եթե լիներ՝ ես տեղյակ կլինեի: Մեր քաղաքապետը կուսակցական հարցեր բացարձակապես չի շոշափում»,- մեջբերում է թերթը: