Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

650 հազար քվեն քիչ է. ինչպես են արտախորհրդարանական ուժերը մասնակցելու հանրաքվեի քարոզարշավին

Ապրիլի 5-ին Ազգային ժողովի կողմից ընդունված սահմանադրական փոփոխության հանրաքվեին «Այո» ասելու իրենց համաձայնությունն են տվել նախկինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ պայքարի բարդ ու տատասկոտ ճանապարհ անցած «Հայ ազգային կոնգրես», «Հանրապետություն» կուսակցությունները։ Օրեր առաջ էլ «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում իշխանությունների այդ նախաձեռնության մասին դրվատանքով էր խոսել նախկինում մեկ այլ ընդդիմադիր՝ Հայաստանի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Գրիգոր Հարությունյանը՝ հավելելով, որ դա իր անձնական տեսակետն է։

«Օրինակարգ Սահմանադրական դատարանի ձևավորումը դիտարկելով որպես ներկա քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման անհրաժեշտ հանգրվան, ՀԱԿ-ը կողմ է ԱԺ-ի կողմից առաջարկված սահմանադրական փոփոխությանը և ակտիվորեն մասնակցելու է հանրաքվեին»,- ի մասնավորի նշված է ՀԱԿ-ի տարածած հայտարարության մեջ։

Ինչպե՞ս են մասնակցելու, շտաբնե՞ր են ձևավորելու, քարոզչությա՞մբ են զբաղվելու։

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը նշեց, որ իրենք միայն հանրաքվեին ակտիվ մասնակցելու մասին հայտարարություն են արել, իսկ հետագա քայլերի մասին ոչինչ չի կարող ասել։

«Մենք կողմ ենք, որ այդ խնդիրը լուծվի հանրաքվեի միջոցով, ժողովուրդն ասի իր վերդիկտը, որը բարձր է ամեն ինչից»,- ասաց Արամ Մանուկյանը։

«Ելնելով ստեղծված իրավիճակի հանգուցալուծման անհրաժեշտությունից, երբ գործադիր և օրենսդիր իշխանությունները փոխվել են օրինական ընտրությունների արդյունքում, իսկ դատական իշխանության հանդեպ կա տոտալ անվստահություն, և ՍԴ-ն համարվում է այդ իշխանության բարձրագույն մարմինը՝ հանրային ընկալման մեջ ունենալով նախկին իշխանության սպասարկուի անբեկանելի համբավ, իրավիճակ, որ չունի հանգուցալուծման քաղաքակիրթ այլ տարբերակ, քան հանրաքվեն, «Հանրապետություն» կուսակցությունը միանում է «Այո»-ի քարոզչությանը»,- իր հայտարարության մեջ նշել է «Հանրապետություն» կուսակցությունը։

Կուսակցության քաղխորհրդի անդամ, փաստաբան Հովիկ Արսենյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ պետք է այսօր քաղխորհրդի նիստ հրավիրեն և որոշեն, թե ինչպիսի մարտավարություն, ինչպիսի աջակցություն և քարոզարշավին ինչպիսի մասնակցություն են ցուցաբերելու։

Հարցին, թե ներկա քաղաքական-հասարակական մթնոլորտում ակնկալո՞ւմ են, որ ժողովուրդը ակտիվ կմասնակցի և 650 հազար քվե կտա սահմանադրական փոփոխություններին։

«Ես կարծում եմ, որ 650 հազարը շատ քիչ է, ավելին եմ ակնկալում, ես վստահում եմ մեր ժողովրդի իմաստությանը։ Գործող Սահմանադրությունը լեգիտիմ չէ, և, բնականաբար, այն հոդվածը, որը վիճահարույց է, պետք է փոխվի։ Եվ մեր իշխանությունները ճիշտ են վարվել, որ այն դրել են հանրաքվեի։ Սահմանադրությունը պետք է ընտրվի ժողովրդի կամքով, ոչ թե այն ձևեին, կարեին, պարտադրեին ժողովրդին»,- ասաց Հովիկ Արսենյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում