Friday, 26 06 2026
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Նաիրիտ»-ի թնջուկը բազմաշերտ է․ իրանական կազմակերպությունների հետաքրքրությունը գործարանի վերագործարկման շա՞նս

«Եթե կան ռեալ բանակցություններ, եթե կան ռեալ քայլեր ու ծրագրեր, ապա այո´, «Նաիրիտ» գործարանի  վերագործարկումը շատ իրատեսական է, սակայն մյուս կողմից էլ՝ «Նաիրիտ»-ի թնջուկը բազմաթիվ շերտեր ունի՝ թե´ ֆինանսական, թե´ տեխնոլոգիական, թե´ լոգիստիկ և իհարկե, եթե հաշվի առնենք նաև, որ այն ժամանակ, երբ «Նաիրիտ»-ն իր ամբողջ թափով աշխատում էր և տարեկան մինչև 65-70 հազար տոննա շրջանառություն ուներ, որը հնարավոր էր միայն երկաթգծի աշխատելու պարագայում, ապա այս դեպքում նույնպես այդ ենթակառուցվածքների առկայությունը խիստ կարևոր պայման է։ Այնպես որ, կարծում եմ՝ միայն իրանական ինչ-ինչ կազմակերպությունների հետաքրքրությունները գործարանի վերագործարկման հարցում բավարար չէ։

Եթե «Նաիրիտ»-ի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերի նաև Չինաստանը, դա լրիվ այլ է կամ Ռուսաստանը, որը նույնպես կարող է էապես նպաստել այս խնդրի լուծմանը, այ սա արդեն այլ պատկեր  ու հնարավորություններ կստեղծի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց ՀՊՏՀ «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոն»-ի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ անդրադառնալով իրանական կազմակերպության կողմից «Նաիրիտ» գործարանի հնարավոր վերագործարկմանը։

Նշենք, որ  Հայաստանի կառավարությունը բանակցում է իրանական «Tabriz Petrochemical Company» ընկերության հետ «Նաիրիտ» գործարանի հնարավոր վերագործարկման շուրջ։

Այս մասին  հայաստանյան լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտնել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից՝ մասնավորապես նշելով, որ «Tabriz Petrochemical Company»-ի ներկայացուցիչների հետ հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 30-ին Երևանում։ Հանդիպման խնդրանքով դիմել է իրանական կողմը, և ինչպես այլ ներդրողների պարագայում, կազմակերպվել է հանդիպում, որի ընթացքում ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ հետաքրքրված են «Նաիրիտ»-ի վերագործարկմամբ։ Ընկերության կողմից այս հարցով նախատեսվում է իրականացնել իրագործելիության ուսումնասիրություն, որին կարող է հետևել նաև ֆինանսական աուդիտ։ Իրագործելիության ուսումնասիրությունը նախնական տվյալներով նախատեսվում է ավարտել 2020թ-ի մարտի վերջին։ Ուսումնասիրությունից հետո կքննարկվեն նաև  հնարավոր համագործակցության տարբերակներն ու  ձևաչափերը։

Տեղեկացնենք նաև, որ իրանական ընկերության կայքէջի համաձայն՝ «Tabriz Petrochemical Company»-ին կամ Թավրիզի նավթաքիմիական ընկերությունը հիմնադրվել է 1990 թ-ին, և հիմնականում զբաղված է պոլիէթիլենի, պոլիստիրոլի ու պրոպիլենի արտադրությամբ։

Իսկ ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջի՝ «Tabriz Petrochemical Company»-ն 2018 թ-ից գտնվում է պատժամիջոցների ներքո։

Այս համատեքստում անդրադառնալով նաև իրանական այս կազմակերպության ամերիկյան պատժամիջոցների տակ գտնվելու հանգամանքին՝ Ատոմ Մարգարյանը նշեց, որ այս հարցում դա այդքան էլ  էական չէ։

«Այսինքն, եթե խոսքը  վերաբերեր երկակի նշանակության տեխնոլոգիաների կամ ռազմական նշանակության տեխնոլոգիաների արտադրությանը, ապա շատ հնարավոր է, որ ԱՄՆ-ն խնդիր տեսներ այդտեղ ու միջամտեր, սակայն այս դեպքում՝ այդքան էլ վստահ չեմ ու քիչ հավանական եմ համարում, որ  կարող են կասեցնել այս կարգի նախաձեռնությունները»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ այսուհանդերձ, եթե պատժամիջոցների գործոնը մեկ այլ տեսանկյունից դիտարկենք, ապա արդյո՞ք դրանց ազդեցության տակ գտնվող սույն կազմակերպությունը  կունենա բավարար չափի ֆինանսական ռեսուրսներ «Նաիրիտ»-ի նման երբեմնի քիմիական հսկա գործարանը վերագործարկելու, այնտեղ  համապատասխան ներդրումներ անելու համար․

«Ընդհանրապես աշխարհում ֆինանսական պրոբլեմ չկա, մանավանդ, եթե հաշվի առնենք նաև, որ իրանական ընկերությունները պետական կամ կիսապետական  կամ  պետության աջակցությունը վայելող հզոր ընկերություններ են և  նրանց դեպքում ներդրումներ ասվածը զուտ միայն գումարի տեսքով չպետք է հասկանալ, այսինքն հնարավոր է, որ հումքի խնդիրն են այլ ձևով լուծելու կամ տրանսպորտային  բեռնափոխադրումների  հարցը, որն այո´, կապված է «Հյուսիս-Հարավ» ճանապարհի այս լայնածավալ շինարարության ծրագրի հետ և  բնական է, որ  սա կարող է էապես մեծացնել այսօրինակ  ներդրումային նախագծերի հնարավորությունները։

Բացի այդ, եթե նկատի ունենանք նաև ԵԱՏՄ-ի հետ Իրանի կնքած ազատ առևտրի համաձայնագիրը, ապա դա ևս հավելյալ շանսեր է տալիս, ինչպես նաև  կա Մեղրիի ազատ տնտեսական գոտին, որը նույնպես կարևոր հարթակ է և կարող է էապես նպաստել այսպիսի ներդրումային ծրագրերին, հետևաբար, եթե իսկապես կա նպատակադրում, եթե իրոք  հետաքրքրվածությունը մեծ է, ապա ցանկության դեպքում՝ ֆինանսներ, հաստատ, կգտնվեն»,-պատասխանեց տնտեսագետն ու միևնույն ժամանակ  մի կարևոր փաստ հիշատակեց․

«Ժամանակին «Նաիրիտ»-ի հենքի վրա մոտ 300 մեծ ու փոքր արտադրություններ էին գործում Հայաստանում, որն իր մուլտիպլիկատիվ էֆեկտն էր ունենում տնտեսության մեջ, այնպես որ շատ լավ կլինի, եթե երկկողմ  այս հետաքրքրությունը միայն բանակցություններով չավարտվի, որովհետև իրականում այսպիսի նախագծի կյանքի կոչումը կարող է շատ հեռուն տանել։

Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա կրկնում եմ, որ ժամանակակից աշխարհում դրանք դարձել են սպառնալիքի ատրիբուտներ, գերտերությունները միմյանց հետ խոսում են պատժամիջոցների լեզվով և մեծ հաշվով նաև՝ ինչ-որ տեղ  դրանք հաշվի առնելով են երկրները մշակում իրենց զարգացման ծրագրերը, օրինակ՝ Ռուսաստանը, որտեղ, եթե  ամերիկյան սանկցիաները չլինեին, ապա Ռուսաստանի ագրարային  սեկտորն այդքան հզոր զարգացում չէր ունենա, հետևաբար  պատժամիջոցներն  ունեն նաև բումերանգի  էֆեկտ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում