Այսօր՝ փետրվարի 12-ին, Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, անդրադառնալով բուհերում 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց անվճար կրթությանը, որը երկրորդ ընթերցմամբ չանցավ կրթության փոխնախարարի հորդորով, և խոստացան մինչև տարեվերջ ներկայացնել ԱԺ, ԿԳՄՍ նախարարին հարցրեց. «Պարոն Հարությունյան, ի կատարումն ձեր խոստումի՝ մինչև տարվա վերջ այդ օրինագիծը ներկայացվե՞ց Ազգային ժողով: Դուք չեք լսում մեզ և ձեր խոստումներով համոզում եք պատգամավորներին դեմ քվեարկել ներկայացված օրինագծին»:
Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ մարտ ամսին այն կգա խորհրդարան, հետաձգումն էլ պայմանավորված է մեծ ծավալների հետ:
Մանե Թանդիլյանը ընդգծեց, որ օրինագիծը նորից են դնելու շրջանառության մեջ:
Մանրամասները՝ տեսանյութում:








































