Այսօր՝ փետրվարի 12-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը: Այժմ քննարկվում է Կրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Բարև, մկրատ. քոլեջում 72 ժամ ծանոթանում են վարսավիրական գործիքների հետ»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը:
Նրա խոսքով՝ իր ուսանողների 99 տոկոսի երազանքը աղերս չունի այն մասնագիտության հետ, որի համար վճարում են իրենց ծնողները:
Պատգամավորը կարծում է, որ պետք է կտրուկ քայլեր արվեն. «Եթե մենք չկոտրենք այն ստատուս-քվոն, որը գոյություն ունի ուսումնական հաստատություններում, կունենանք 99 տոկոս զզված, չհետաքրքրված և բացարձակապես այլ երազանքներ ունեցող երեխաներ բուհերում»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































