Daily Mail-ը տեսանյութ է հրապարակել, որում երեւում է, թե ինչպես է կայծակը հարվածում օդանավին, որն ուղեկցվում է պայծառ լույով:
Ըստ Daily Mail-ի, պատահարը տեղի է ունեցել Aer Lingus ավիաընկերության օդանավի հետ, որը կատարում էր Բիրմինգեմ-Դուբլին չվերթը: Անբարենպաստ եղանակը պայմանավորված է եղել «Սիարա» փոթորկով:
Նշվում է, որ օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել:
Վերջին յոթ տարիների ամենաուժեղ փոթորիկը ՝ «Սիարան», որը հարվածել է Բրիտանիային, հանգեցրել է ավերածությունների, ջրհեղեղի, գնացքների և չվերթների չեղարկման: Վերջին տվյալների համաձայն ՝ փոթորկի հետևանքով 3 մարդ է մահացել:











































