Ամստերդամում փոստային ընկերության գրասենյակում պայթյուններ են որոտացել, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրավապահների հայտարարությունը:
Նախնական տվյալներով՝ պայթուցիկ սարքը եղել է ծանրոցներից մեկի մեջ: Զոհեր և տուժածներ չկան: Գործակալության տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ինչ-որ մեկը բացել է ծանրոցը:
Ավելի ուշ, 2-րդ պայթյունն է որոտացել: Կրկին ոչ ոք չի տուժել: