Առնվազն յոթ մարդ է զոհվել Իրանի հյուսիսում, Գիլյան նահանգում ձյան առատ տեղումների պատճառով տեղի ունեցած պատահարների արդյունքում։ Այս մասին հաղորդում է YJC կայքը՝ հղում անելով տեղի բժիշկներին։
Նշվում է, որ հինգ հոգի զոհվել է սողանքի պատճառով, ևս երկուսը Ռեշթեում տանիքի փլուզման և բարձրությունից ընկնելու արդյունքում։
Ձյան շարունակական տեղումների պատճառով նահանգի ուսումնական հաստատություններում դադարեցվել են պարապմունքները։
Բացի այդ, հաղորդվում է հոսանքի և կապի հետ կապված խափանումների մասին։