Հանդիպում Լարսի խցանման պատճառով Վրաստանում կանգ առած հայկական բեռնափոխադրող ընկերությունների վարորդների հետ:
Վերջիններս Վերին Լարսում ձնաբքի հետևանքով առաջացած խցանման պատճառով արդեն մեկ շաբաթից ավելի է կանգ են առել թբիլիսյան արվարձանում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ։
«Այս պահին Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանի հետ լսում ենք վարորդների մտահոգությունները, քննարկում նրանց աջակցելու և իրավիճակը մեղմացնելու տարբերակներ»,- գրել է նա:










































