Sunday, 07 06 2026
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան
ՄԻՊ թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ
Գյումրիում ընտրակաշառքի գործով 3 անձ է ձերբակալվել
Տեսանկարահանել է չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը
Ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել է կրկնաքվեարկության 6 դեպք. ձերբակալվել է 6 անձ
Ընտրությունների վերաբերյալ ստացվել է 293 հաղորդում
NASA-ն հրաժեշտ է տվել Մարսը 11 տարի ուսումնասիրած MAVEN-ին
«Ուժեղ Հայաստանի» համակիրներից ևս 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով․ՀԿԿ
SpaceX-ը գնահատվել է 1.75 տրիլիոն դոլար
Հերթական անգամ ականատես ենք խախտումների, որոնք խաթարում են ընտրությունների բնականոն ընթացքը․ Սաքունց
«Իդոլ» ռոբոտի թվային տարբերակը դարձել է վիրտուալ բժիշկ
Ավելի շատ մտահոգված եմ հունիսի 8-ով. անհրաժեշտ կլինի բազմաթիվ հարցեր վերանայել
Blue Origin-ի հրթիռի պայթյունից չեն վնասվել վառելիքային բաքերը
ՌԴ-ն փորձում է մաքսիմալ վնաս հասցնել ՀՀ ներքին կայունությանը՝ դրանով առաջ տանելով սեփական շահերը
Ինչո՞ւ հնարավոր չէ Մարսից արագ վերադառնալ
«Եռագլխի» համար սա կենաց-մահու կռիվ է. տարբեր խժդժությունների կդիմեն
Արձանագրվել են կահավորման, կտրոնների և քվեարկության տեխնիկական խնդիրներ. «Անկախ դիտորդ»
Ղազախստան-Կիպրոս լոգիստիկան կարող է «պատուհան լինել» նաև Հայաստանի համար
ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ. ՆԳՆ

Գերքաշ, թերքաշ և թերսնվող երեխաների տեսակարար կշիռն աճում է

Հայաստանում իրականացված հետազոտության ժամանակ մինչև 5 տարեկան երեխաների 4 տոկոսի մոտ գրանցվել է թերսնվածություն, իսկ 2 տոկոսից պակասի շրջանում՝ խիստ թերսնվածություն:

Թեպետ, ընդհանուր առմամբ տարածվածությունը ցածր է, սակայն թերսնվածության ցուցանիշը բավականին բարձր է ցածր կրթական մակարդակ ունեցող մայրերի երեխաների, մինչև 6 ամսական երեխաների և Արարատի մարզի երեխաների շրջանում (12 տոկոս):

Այն երեխաները, որոնց քաշն ըստ հասակի ստանդարտ բնակչության մեդիանից բարձր է երկու ստանդարտ շեղումով, համարվում են գերքաշ (կամ գեր): Հայաստանի խնդիրներից մեկը՝ 15 տոկոս երեխաների գերքաշությունն է: Գերքաշ երեխաների տեսակարար կշիռը գերակշռում է 12-17 և 48-59 ամսական տարիքային խմբերում, որոնց մեջ ընդգրկված յուրաքանչյուր հինգերորդ երեխան գերքաշ է:

Գերքաշության ցուցանիշը տատանվում է ըստ մարզերի՝ ամենացածրը Արագածոտնում (9 տոկոս), իսկ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Լոռու մարզում (35 տոկոս): Բարձրագույն կրթություն ունեցող կանանց երեխաները կրկնակի անգամ առավել են հակված գերքաշ լինելու, քան հիմնական կրթություն ունեցող կանանց երեխաները (համապատասխանաբար՝ 17 և 8 տոկոս):

Այն երեխաները, որոնց քաշն ըստ տարիքի ստանդարտ բնակչության մեդիանից ցածր է երկու ստանդարտ շեղումով, համարվում են թերքաշ: Այս չափանիշներն արտացոլում են թե՛ սուր և թե՛ քրոնիկ թերսնվածությունը: Ընդհանուր առմամբ երեխաների 5 տոկոսը թերքաշ են, ինչը մատնանշում է, որ Հայաստանի երեխաներն առավել թերսնուցված կամ թեքաշ են միջազգային ստանդարտ բնակչության համեմատությամբ (2.3 տոկոս):

Թեև ընդհանուր հասարակության առողջության մակարդակով Հայաստանի երեխաների շրջանում թերսնվածության ցուցանիշը ցածր է, այդուհանդերձ կան որոշակի խմբեր, որոնց անհրաժեշտ է բևեռել հատուկ ուշադրություն: Մասնավորապես, նմանատիպ խումբ են կազմում ցածր կրթական մակարդակ ունեցող կանանց երեխաները, մինչև 6 ամսական երեխաները:

Թերսնվածության ցուցանիշն անբարենպաստ է ՀՀ Արարատի մարզի երեխաների շրջանում, որոնք թերսնվածության և թերքաշության մեծ խումբ են կազմում:

Հատկանշական է նաև 36-47 ամսական տարիքի և Սյունիքի, Արագածոտնի, Արարատի մարզերի երեխաների շրջանում թերաճության մասնաբաժնի գերակշռումը, որը մատնանշում է թերսնվածության՝ հանրապետության միջինից բարձր մակարդակ, ինչին հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել:

Թերաճության մասնաբաժինը, թեև ցածր տոկոսով, սակայն տարեցտարի աճել է՝ 2000թ.-ին կազմելով 17, 2005 թ.-ին՝ 18, իսկ 2010 թ.-ին՝ 19 տոկոս: Վերջին 10 տարիների ընթացքում թերսնվածության ցուցանիշը ևս աճի միտում է արձանագրել՝ 2000 թ.-ի 2 տոկոսի փոխարեն, 2010 թ.-ին այն կազմել է 4 տոկոս: Թերքաշ երեխաների տեսակարար կշիռը ևս աճել է վերջին 10 տարիների ընթացքում՝ 2000 թ.-ի 2 տոկոս ցուցանիշն այժմ կազմում է 5 տոկոս:

Ինչ վերաբերվում է գիրության ցուցանիշներին, այսինքն՝ այն երեխաներին, որոնց քաշն ըստ հասակի ստանդարտ բնակչության մեդիանից բարձր է մինուս երկու ստանդարտ շեղումով, հատկանշական է, որ վերջին տաս տարիների կտրվածքով այն մնացել է անփոփոխ: Վերջին հինգ տարիների ընթացքում գերքաշ երեխաների տեսակարար կշիռն աճել է 11 տոկոսից (2005 թ.) մինչև 15 տոկոս (2010 թ.):

Ընդհանուր առմամբ, վերջին 10 տարիների ընթացքում երեխաների սնուցման կարգավիճակն էապես չի փոխվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում