Թուրքական բանակի զինվորները դաժանաբար են վարվել սիրիական օդուժի Մի -17 ուղղաթիռի սպանված օդաչուի մարմնի հետ․ ուղղաթիռը ենթադրաբար խոցվել է թուրաքական օդուժի կողմից։ Լրագրող և ռազմական վերլուծաբան Բաբակ Թագվեյն այս մասին գրել է Twitter-ում:
Նա տեղադրել է մի լուսանկար, որտեղ պատկերված է մոտոցիկլետին կապված, ռետուշած դի։ Ըստ Թագվեյի՝ սպանված սիրիացի օդաչուի դին քարշ են տվել մի քանի գյուղերի միջով: «Էրդողանի ահաբեկիչները ցուցադրում են իրենց վայրենությունն ու բարբարոսությունը Ալ-Նայրեբում», – գրել է լրագրողը:
Bashar Mahmoud Samra and Sharaf Ali Hallaq are pilot and co-pilot of the downed Mi-17 utility helicopter of #Syria Arab Air Force which was shot-down by #Turkish Air Force's F-16C over Al-Nayreb, #Idlib. All three crew members were killed in this attack. pic.twitter.com/HLwUa2VG9c
— Babak Taghvaee – Μπάπακ Τακβαίε – بابک تقوایی (@BabakTaghvaee) February 11, 2020